Լրահոս
Քաղաքական
23:12
02.08.22
284

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։