Լրահոս
Հասարակական
15:00
23.08.25
143

Աբովյանում հերթական անգամ թալանել են «Chevrolet Volt», պատճառվել է 1 միլիոն 800 հազար դրամի վնաս

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կոտայքի մարզում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 16-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են, գրել է Shamshyan.com-ը։

Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտանբերել են թալանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան: 

Անհայտ անձը կամ անձինք գեղացել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Մելիք Ա.-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, շիթը և այլ մասեր: 
   
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառվել է մոտ 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամի վնաս: