Լրահոս
Իրավական
20:00
26.09.25
117

48-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակ ու թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտում

Img default alt hy

Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները սեպտեմբերի 24-ին Թբիլիսյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի ավտոմեքենա: 48-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող 4 գրամից ավելի շագանակագույն զանգված և այլն։

Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: