Լրահոս
Հասարակական
18:00
02.08.22
208

31-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա պատանուն

Img default alt hy

Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի չթափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Օշական գյուղում քարերի վրա ընկնելու հետևանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արագածոտնի մարզի և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Օշական համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 31-ամյա համագյուղացին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օշական համայնքի 31-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և, հանցագործության գործիք դանակով հանդերձ, ներկայացվել է նախաքննական մարմնին: