Լրահոս
Հասարակական
12:44
30.09.25
194

1933-ին հիմնադրվեց առաջին երթուղին՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ. ՀՀ քաղավիացիան 92 տարեկան է

Img default alt hy

«Երբ երկինքը վերածվում է մեր աշխատավայրի, իսկ հեռավորությունը՝ մեր մասնագիտության, մենք հստակ գիտակցում ենք ավիացիայի արժեքը մեր հայրենիքի համար»,- ասվում է Քաղավիացիայի կոմիտեի 92-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում։

«1933 թվականին հիմնադրվեց հայկական ավիացիայի առաջին երթուղին՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ։

Պատվով և հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 92-ամյա փառավոր ճանապարհը։

92 տարի՝ լի նվիրվածությամբ, մասնագիտական վարպետությամբ և անսահման հավատարմությամբ։ 92 տարի, որի ընթացքում հայկական ավիացիան վերածվել է մեր ազգային հպարտության խորհրդանիշի, երկրի տնտեսական զարգացման և միջազգային կապերի ամրապնդման հիմնասյուներից մեկի։

Երախտագիտությամբ ենք հիշում յուրաքանչյուրին, ով իր ծառայությամբ նպաստել է հայկական ավիացիայի կայացմանն ու զարգացմանը. մեր վետերաններին, ովքեր հիմք են դրել և տասնամյակներ շարունակ ապահովել են ոլորտի կայուն աճը։ Մեր ներկա սերնդի մասնագետներին, ովքեր իրենց անվրդով աշխատանքով, բարձրակարգ որակավորմամբ և անսասան պատասխանատվությամբ ապահովում են թռիչքների անվտանգությունը և ծառայությունների բարձր չափանիշները։ Մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կերտում են հայկական ավիացիայի ներկան և ապագան։

Հայկական ավիացիան մեր ընդհանուր ձեռքբերումն է, մեր ազգային հպարտությունը։

Վստահ ենք, որ միասնաբար կշարունակենք զարգացնել և ամրապնդել մեր ավիացիայի դիրքերը միջազգային ասպարեզում, կապահովենք նրա կայուն աճը և կփոխանցենք հաջորդ սերունդներին՝ ավելի ուժեղ և հզոր։

Թող մեր երկինքը միշտ խաղաղ լինի, իսկ մեր թևերը՝ ամուր:

Շնորհավոր»,- նշված է ուղերձում: