Լրահոս
Իրավական
13:50
21.07.22
139

140 միլիոն դրամ՝ արտասահմանյան պատվիրակություններ ընդունելու համար, 152 միլիոն դրամ՝ ԱԱԾ-ին

Կառավարությունը պնդում է, որ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար միջոցները չեն հերիքում, ուտսի այսօր լրացուցիչ 140 մլն դրամ է հատկացվել պատվիրակությունների ընդունելության ծախսերի համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ, որը ևս ընդունվել է փակ նիստում՝ պետական պահպանության ծառայության գործունեության համար կառավարությունը լրացուցիչ 152 մլն դրամ է հատկացրել ԱԱԾ-ին: