Լրահոս
Իրավական
13:15
26.08.25
128

Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու

Img default alt hy

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։

Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։