Լրահոս
Միջազգային
14:30
30.07.22
147

Զելենսկին պահանջում է Ռուսաստանը ճանաչել «երկիր-ահաբեկիչ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով միջազգային կազմակերպություններին ու գերտերություններին, պահանջել է Ռուսաստանը ճանաչել «երկիր-ահաբեկիչ»:

Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը մտածված հարվածել է Դոնեցկի շրջանի Ելենովկա գյուղի մեկուսարանին՝ սպանելով 50 ուկրաինացի գերիների:

Ռուսաստանը իր հերթին Ուկրաինային է մեղադրում գերի ընկած զինվորներին սպանելու համար: