Լրահոս
Հասարակական
21:45
05.09.25
167

Խոշոր ավտովթար՝ Ապարանում․ բախվել է 3 մեքենա, տուժածներ կան

Img default alt hy

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում, Ապարան քաղաքում բախվել են 3 մեքենաներ՝ «Mercedes G» և  երկու  «Opel Astra»-ներ։ «Opel Astra»-ներից մեկը  բախման հետևանքով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։