Լրահոս
Հասարակական
23:45
27.07.22
145

Վթար` Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Img default alt hy

Հուլիսի 27-ին՝ ժամը 21։46-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։