Լրահոս
Հասարակական
21:53
03.09.25
169

Վտանգն՝ անիվների վրա. մեքենաներն ինչո՞ւ են հաճախ պայթում և ինչպե՞ս խուսափել մեծ աղետից

Երևանի Ամիրյան փողոցում երեքշաբթի պայթած տոյոտայի գազաբալոնը թեժ քննարկումների պատճառ է դարձել: Արտակարգ այդ պատահարից տուժածներից երկուսը դուս են գրվել, երրորդի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն վտանգված են հազարավոր գազաբալոններ ունեցող մեքենաների ուղևորները, պնդում են ոլորտի փորձագետները: 

Ըստ նրանց՝ շատ վարորդներ գազաբալոնները փորձաքննության չեն տանում, երբեմն նույնիսկ 100 տոկոսով են լիցքավորում բալոններն, այն դեպքում, երբ դա պայթունավտանգ է մանավանդ շոգ եղանակին: