Լրահոս
Հասարակական
14:17
23.07.22
172

Վրաերթ՝ Երևանում

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ե․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա - Դանիել Վարուժան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 30-ամյա Շողիկ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենք են օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Երևանում գործող հագուստի խանութներից մեկում որպես հսկիչ-վաճառողուհի։