Լրահոս
Քաղաքական
11:35
31.08.25
335

Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

Img default alt hy

Վլադիմիր Պուտինը չորսօրյա այցով ժամանել է Չինաստան։ ՌԴ նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թիենծին (Չինաստան) է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինին Թիենծինի միջազգային օդանավակայանում դիմավորել է պատվո պահակախումբը: