Լրահոս
Հասարակական
19:15
30.07.22
194

Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկը BMW-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ տեղում օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։