Լրահոս
Տարածաշրջան
11:45
31.07.22
366

Թուրքիայում անտառային հրդեհը հասել է հյուրանոցներին և բնակելի տներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մարմարիսի մերձակայքում բռնկվել է տեղի հյուրանոցներից մեկը: Ինչպես նշվում է` պատճառը անտառային հրդեհն է:

Տեղական իշխանությունները տարհանել են հյուրանոցը, որը նաև ծառայում է որպես զբոսաշրջության ուսուցման դպրոց: Տարհանվել են նաև հարակից շինությունների բնակիչները, քանի որ կրակը այնտեղ ևս տարածվել է: 

Տուժածներ չկան, իսկ կրակի տարածումը կասեցվել է: