Լրահոս
Քաղաքական
21:20
23.07.22
146

Թուրքիան ոտնահարում է Իրանի շահը և «Սյունիք է գալիս». խցանում՝ «հայկական խաչմերուկում»

Արդյո՞ք Թուրքիային ու Ադրբեջանին հետ կպահի Իրանի հոգևոր առաջնորդի՝ Թեհրան 2022-ի ժամանակ արած հայտարարությունը, թե իրենք չեն հանդուրժի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը:

Փորձագետները կարծում են, որ Իրանի՝ ինչ-որ իմաստով սպառնալիքը, չի կանգնեցնի Թուրքիային, քանի որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Անկարայի համար կենսական կարևորության հարց է:

Ավելին՝ Այաթոլլահի կոշտ նախազգուշացումից 3 օր անց Թուրքիան հայտարարեց, թե Հայաստանի տարածքով անցնող ճանապարհից օգտվելու է նաև Պակիստանը: