Լրահոս
Քաղաքական
12:48
31.08.25
179

Թուրքական չոր հաշվարկ և հրեական տարօրինակ հումանիզմ. Անկարա-Թել Ավիվ լուռ պատերազմը և հայկական հարցը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Փաշինյանի գնահատմամբ, ոչ թե Հայաստանի, այլ ուրիշների շահերից է բխում, որովհետև հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին իր շահի համար հոլովել ցեղասպանվածների հիշատակը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին տարօրինակ հայտարարությանն է այդպես արձագանքել Նիկոլ Փաշինյանը: Փորձագետների գնահատմամբ՝ նա ճշմարտության կեսն է ասել: Նեթանյահուն իսկապես որպես հակաթուրքական մանրադրամ է օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Հայաստանը դրանից կարող է մեծ օգուտ քաղել, ու մատը մատին չի տալիս: