Լրահոս
Քաղաքական
10:12
28.07.22
162

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Պանթեոնի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ոլորտում համագործակցության հարցեր

Img default alt hy

Հուլիսի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստինա Կուլուրիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները` անդրադառնալով կրթության և գիտության, միջհամալսարանական համագործակցությանը, կարևորել են Հայաստանի և Հունաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցության հետագա ամրապնդումը և ընդլայնումը` փորձի փոխանակման, ուսանողների փոխանակության ծրագրերի, գիտահետազոտական համատեղ աշխատանքների, համատեղ ուսումնասիրությունների միջոցով:

Զրուցակիցները քննարկել են համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, գրականության վերաբերյալ: