Լրահոս
Միջազգային
12:55
26.08.25
115

Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Հարավային Կովկասում. Վելայաթի

Իրանի նախագահի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ հետո «Թրամփի ուղու» վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր իշխանությունը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Նրա խոսքով՝ Կովկասը պատմականորեն միշտ Իրանի համար ռազմավարական պաշտպանական բուֆերի դեր է ունեցել, իսկ այդ ծրագրի իրականացումն անխուսափելիորեն կխաթարի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իրավիճակը Հարավային Կովկասում երկուշաբթի հեռախոսով քննարկել են Իրանի և Ռուսաստանի նախագահները: Փեզեշքիանն ու Պուտինն ընդգծել են, որ տարածաշրջանային զարգացումները իրենց ուշադրության կենտրոնում են: