Լրահոս
Քաղաքական
21:45
30.07.22
185

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը․ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։

Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը և թե Հեյդար Ալիևը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է,այլ՝ պանթուրքիզմի։
Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։

Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ,եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։

Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա։

Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։

Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան » թեզը լրիվ «վերջն» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։