Լրահոս
Հայաստան
22:40
27.07.22
197

Սրճեփ սարքից հոսանքահարված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։  

Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։