Լրահոս
Հասարակական
23:30
23.07.22
171

Սպիտակ խալաթով զինվորները. Արցախյան առաջին պատերազմի բժիշկների հիշողության էջերը գիրք են դարձել

«Ամեն զինվորի կյանքի համար պայքարած հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներ են ասում, «Վերև Աստված էր, ներքև՝ բժիշկը»»:

Գրքում այսպես է բացատրում Ռուզաննա Բագրատունյանը, թե ինչու է որոշել հավաքել Արցախյան առաջին պատերազմին մասնակցած բժիշկների պատմությունները:

«Նրանց ժամանակը» գրքում բազմաթիվ հիշողություններ կան նաև այն մասին, թե ինչպես են հայ բժիշկները փրկել օգնության կարիք ունեցող ադրբեջանցիների կյանքերը: