Լրահոս
Սպորտ
13:10
24.07.22
147

Սպերցյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 1-4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպարտակին»:

Տանտերերի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Նշենք, որ տանտերերի կազմում 37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Ալեքսանդր Չերնիկովը։