Լրահոս
Հասարակական
15:20
24.07.22
116

ՇՄ նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

Img default alt hy

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։

Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

Հանգստի ընթացքում՝

❌Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
❌Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
❌Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
❌Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։

Լուսանկարում Փառակատար լեռն է, այն գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը»: