Լրահոս
Հասարակական
20:00
30.07.22
165

«Սա պետություն չի, սա ողբերգություն ա». Թուրքիայի սահմանի եզդիաբնակ գյուղերը ջուր չունեն

Թալինի սահմանամերձ Գյալթո և Հակո գյուղերում ամառ-ձմեռ ջրի կարոտ են բնակիչները:

Ժամանակին եզդիական մեծ համայնք էր ապրում Թուրքիայի հետ սահմանակից այդ երկու գյուղերում: Հիմա հազիվ 14 շենից է ծուխ դուրս գալիս Գյալթոյում: Բայց վտանգ կա, որ գյուղը կդատարկվի, եթե ջրի հարցը չլուծվի:

Բնակիչներն ասում են՝ իրենք դեռ մի կերպ ծարավը հագեցնում են, Թալինից են ջուր բերում, բայց ի՞նչ անեն կենդանիների հետ: Արոտավայրերում ջրափոսերը ցամաքել են: