Լրահոս
Սպորտ
10:40
31.07.22
169

«Ռեալը» առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթեց «Յուվենտուսին»

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ԱՄՆ-ում ընթացող մարզական հավաքի վերջին հանդիպումն անցկացրեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ և հաղթեց 2-0 հաշվով:

Փասադենայի՝ ավելի քան 93 հազար երկրպագու ընդունած «Ռոուզ Բոուլ» ստադիոնում իսպանական ակումբը հաղթանակի հասավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի և իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գոլերի շնորհիվ:

Կառլո Անչելոտիի թիմն ավարտեց մինչմրցաշրջանային պատրաստությունն ԱՄՆ-ում: Թիմի հաջորդ հանդիպումը կկայանա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ օգոստոսի 10-ին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակներում: