Լրահոս
Հասարակական
13:36
31.08.25
509

Քարաթափման վտանգի պատճառով Հայաստանում փակ ճանապարհ կա

Img default alt hy

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

«Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։