Լրահոս
Սպորտ
13:51
05.09.25
259

Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պետք է բնավորություն ցույց տա. Սպերցյան

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ Հայաստանի հավաքականում մթնոլորտը հրաշալի է։ 

«Հավաքականում հրաշալի մթնոլորտ է: Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ հավաքականին՝ հնարավորինս լավ արդյունք գրանցելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սպերցյանը: 

Կիսապաշտպանի խոսքով` հավաքականին հեշտ հանդիպում չի սպասվում, բայց թիմը պետք է բնավորություն ցույց տա: 

Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։