Լրահոս
Հասարակական
21:33
30.07.22
240

ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՊՆ-ն նման ևս մեկ հայտարարություն էր տարածել։