Լրահոս
Քաղաքական
14:01
24.09.25
464

Փաշինյանն իմ թեզերը կործանեց, երբ ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո պատերազմ եղավ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Img default alt hy

Ուրիշներն են ասել, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է, ես այդպիսի բան ասե՞լ եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Հիշեցմանը, որ 2008–ին նա իր կողքն էր կանգնած, առաջին նախագահը նկատեց. «Իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին բոլորը, Նիկոլն էլ»։

Ինչ վերաբերում է նրան, որ 2018–ին էլ ինքը վատ չի գնահատել տեղի ունեցած հեղափոխությունը, Լևոն տեր–Պետրոսյանն ասաց. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես»։

Անդրադառնալով փոխզիջումներով ԼՂ խնդրի կարգավորման թեզերին, նա ասաց. «Այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ բերեց»։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում. «Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի»։

Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոն Տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։