Լրահոս
Հասարակական
17:24
30.07.22
374

Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավարի որդին այսօր վթարի է ենթարկվել. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած երիտասարդն Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Վարդան Կարապետյան որդին է՝ ծնված 1989 թվականին:

Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։

Վարչական շրջանի ղեկավարի որդու կյանքը փրկել չի հաջողվել: