Լրահոս
Միջազգային
14:03
23.07.22
180

Ուկրաինան 20 միլիոն տոննա ցորեն կարտահանի

Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ երեկ Ստամբուլում ընդունված հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի շնորհիվ 20 միլիոն տոննա ցորեն կարտահանվի:

Զելենսկիի կարծիքով՝ պարենային ճգնաժամը, սովի վտանգը նվազեցնելու հնարավորություն կա արդեն:

Սև ծովով ուկրաինական հացահատիկը անխոչընդոտ դուրս բերելու համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: