Լրահոս
Իրավական
23:30
27.09.25
2 160

Ոստիկանները որոնում են Մերձավանի սպանության մեջ կասկածվողին. նոր մանրամասներ. Factor

Img default alt hy

Factor TV-ի տեղեկություններով՝ իրավապահները նոր տվյալներ են ստացել Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններն իրենց տրամադրության տակ տեսագրություն ունեն, որում երևում է, թե ինչպես է սպանությունը կատարած անձը դեպքից հետո վազում  դեպքի վայրի հարակից տարածքում։

Իրավապահներն այս պահին որոնում են նրան։

Նշենք, որ սպանության հաջորդ օրը տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ դիմակավորված անձը կրակահերթ է բացում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ևս երկու անձի ուղղությամբ, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։ Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է 18 կրակված պարկուճ։ Հիշեցնենք, որ այս գործով մեկ ձերբակալված կա։

Նա փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք։

Ըստ իրավապահների՝ ձերբակալվածը փորձել է դրանք այրել՝ հետքերը ոչնչացնելու նպատակով։