Լրահոս
Քաղաքական
21:00
27.09.25
208

Ողբերգական պատերազմից հինգ տարի անց. չդադարող նահանջ

Այսօր Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանված 9-ամյա Վիկտորյայի և նրա 59-ամյա տատիկի՝ Էլլադայի մահվան 5-րդ տարելիցն է: Նրանց սպանությամբ սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ 44-օրյա  պատերազմը: 

44 օր Բաքուն Անկարայի մատկարարած ջիհադիստներով ու ահաբեկիչներով խոշտանգում ու սպանում էր խաղաղ բնակիչների ու զինվորականների: 44 օր Երևանն ասում էր՝ հաղթելու ենք: