Լրահոս
Հասարակական
15:57
24.09.25
665

Նիկոլի դարաշրջանն է, ՔՊ-ական չեղար՝ կխփեն. Վալոդյա Գրիգորյանի համագյուղացի

Img default alt hy

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի համագյուղացին պնդում է՝ «Նիկոլի դարաշրջանն է, ՔՊ-ական չեղար՝ կխփեն»։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության լուրից «կոտրվել են բոլորի թևերը»։

«Նա միայն սեր ու հարգանք է վայելել, հազարավոր մարդկանց է օգնել»,- նշեց մերձավանցին։

Նա կարծում է, որ «սա մահ չէ, վենդետա է»։

«Մեզ համար սա անտանելի պատիժ է ու ցավ»,- նշեց մերձավանցին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։