Լրահոս

2025-10-30
  • Img default alt hy
    Իրավական
    7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
    ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝ Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձի դրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից: Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը: Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:
    16:40
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» միջև փոըմբռնման հուշագիր է ստորագրվել
    Հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը:
    16:35
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ից վարձակալված Apache ուղղաթիռները հասել են Լեհաստան
    «Սա երաշխավորում է, որ Լեհական զորքերի զինծառայողների ուսուցումն անցկացվի գրաֆիկին համապատասխան։ Նման ուղղաթիռների օգտագործումը թույլ կտա ապահովել Լեհական զորքերի համար գնված AH-64E տարբերակի Apache նոր ուղղաթիռների օդաչուների ու ցամաքային անձնակազմի պատշաճ ուսուցումը», - ընդգծել է նախարարը։
    16:30
    30.10.25
    Ավելին
  • Իրավական
    Նոր իրավիճակ է ԱԱԾ շենքում. Վարդան Ղուկասյանի փաստաբաններին սպասեցրել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մոտ
    Կալանավորներով գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում փաստաբանները չեն կարողանում հանդիպել պաշտպանյալների հետ: Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրված նոր մեղադրանքը քննարկելու համար նրա պաշտպաններին երկու անգամ խոչընդոտել են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ մտնելիս: Ընդդիմադիր համայնքապետը չի ընդունում մեղադրանքները:
    16:20
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն
    Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը: «Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»,- նշված է հայտարարության մեջ:
    16:15
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր
    Այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել «Աբովյան» մշակութային միությունը, FAON-ը, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։ Նիդերլանդական Օրագրի խմբագրությունը ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Անիին հաջողություն պետականաշինության և հանրային ծառայության պատասխանատու գործում։
    16:03
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ մարդ է զոհվել ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախման հետևանքով. մանրամասներ
    Հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։
    15:52
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրական խաղաղությունը չի կարող պատկանել մեկ կուսակցության կամ մեկ մարդու․ այն պատկանում է ժողովրդին․ Սուրենյանց
    «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ…»:
    15:48
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում
    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Կիպրոսի  միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված են ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունեն զարգացման լուրջ հեռանկարներ: 
    15:35
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ալիևը մերժո՞ւմ է Փաշինյանին. արտահոսք Բաքվի դիվանագիտական աղբյուրներից
    Հայլուր 15։30 Ալիևը մերժո՞ւմ է Փաշինյանին. արտահոսք Բաքվի դիվանագիտական աղբյուրներից
    15:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս աջակցություն կստանան
    Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: 
    15:19
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    15:15
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեյցարիան միացել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի 18-րդ փաթեթի պատժամիջոցների մի մասին
    Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ սահմանել, որոնք նույնական են ԵՄ-ի պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառված պատժամիջոցներից մի քանիսին։ 
    15:08
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
    Հիշեցնենք` Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
    15:03
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել․ վատ եք աշխատում. Փոստանջյանը՝ նախարարին
    ՀՀ կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել․ տիկին Գալյան, վատ եք աշխատում. Փոստանջյանը՝ արդարադատության նախարարին
    15:00
    30.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի հետ շփումներում Թրամփին օգնող է պետք. ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնության են եկել
    Թրամփը և Ծինփինը պայմանավորվել են թուլացնել առևտրային լարվածությունը և միասին աշխատել Ուկրաինայի հարցում: Այսօր են հանդիպել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները: Համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների, սոյայի գնման և ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերի նվազեցման։
    14:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր
    Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
    14:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դուրս են իրավական տրամաբանությունից. հայտարարություն
    Ավելին, Դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը, չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն:
    14:24
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
    Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցնում, պահում այդ բույսից պատրաստված թմրանյութ, իսկ տանը` ապօրինի զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 24-ին Բաղրամյան մեկնած համայնքային ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում` պայթուցիչով նռնակ: Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար: Կատարվում է նախաքննություն:
    14:15
    30.10.25
    Ավելին