Լրահոս

2019-10-11
2019-10-10
  • Աշխարհ
    Թուրքական բանակն արդեն Սիրիայի հյուսիսում է

    Սիրիայում նորից պատերազմ է: Երկրի հյուսիսը երեկվանից հրթիռակոծում է թուրքական զինուժը: Այս պահին ճշտվում են վերջին տեղեկությունները՝ զոհերի, վիրավորների մասին: Սիրիայի հյուսիսում ապրում է մոտ 3000 հայ. բարեբախտաբար այս պահին որևէ զոհի կամ տուժածի մասին տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը: Այստեղ աշխատում են արտակարգ ռեժիմով՝ ամեն րոպե կապի մեջ են Հալեպում Հայաստանի հյուպատոսարանի հետ:

    23:04
    10.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իրավիճակը Սիրիայում. թուրքական հարձակում՝ քրիստոնյաների վրա

    Հռիթակոծված Քամիշլիում վերջին ժամերի իրավիճակի մասին Արամ առաջին կաթողիկոսին հեռախոսով պատմել է տեղի առաջնորդական փոխանորդը: Ըստ նրա՝ որոշ հայ ընտանիքներ սեփական որոշմամբ դուրս են գալիս, բայց Քամիշլիի շրջանում հայերը ապահով են։ Չնայած՝ Սիրիայում ապրող քրիստոնիանները գիտեն, որ թուրքական կրակը իրենց ուղղությամբ էլ է գալու: 

    23:02
    10.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիա. «մանկության գերեզմանոցը»

    Սիրիայում ապրող գերեզմանափոր եղբայրները, Դեյլի Մեյլի հետ զրույցում վերհիշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ ապրած սարսափելի օրերը: Ջավադն ու Յազանը պատմել են իրենց անիրական թվացող երազանքի՝ դպրոց գնալու մասին:

    23:01
    10.10.19
    Ավելին
  • Երևան
    Երևանի 2801-ամյակը կարժենա 190 միլիոն դրամ

    Մայրաքաղաքի տոնը կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը տապալվել է, սակայն տոն կլինի՝ 190 միլիոն դրամանոց: Կազմակերպիչին կընտրի քաղաքապետարանը: Սա իհարկե առաջին դեպքը չէ, երբ առանց մրցույթի է Երևանի իշխանությունը ծախսում պետության փողերը. այդպես էր նոր տարվա հանդեսին, մայրաքաղաքի աղբը մաքրելու համար կամազներ գնելիս: Երևանի 2801-ամյակը նշելու օրն էլ որոշվել է այսօր կառավարության նիստում:

    22:58
    10.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ապրիլյանի» քննություն. Ազգային Ժողովի փակ սենյակը

    Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը Վիտալի Բալասանյանի չի կանչի հարցաքննության, փոխարենը այսօր, ըստ մամուլի, նիստին եկել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյայի, որի անունը գաղտնի է պահվում: Այս հանձանաժողովը, ինչպես գիտեք, ղեկավարում է Մարտի մեկի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, որը այսօր հայտարարել է՝ շաւոտվ կսկսեն լրագրողներին նախապես հայտնել հրավիրվողների մասին: Նրանց մեջ կարող է լինել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

    22:55
    10.10.19
    Ավելին