Լրահոս
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեցԴատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։
Ավելին13:3915.10.19 -
ԱշխարհՔրդերը համաձայնվել են Ասադի հետ. աշխարհը բացում է աչքերըՍիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած պատերազմը, ըստ թուրքական կողմի, 550 մարդու կյանք է խլել: Քրդերի՛ տվյալով, զոհերի թիվը փոքր է մոտ 7 անգամ: Նրանք հայտնում են 75 զոհի և 450 վիրավորի մասին: Եվրամիության 28 երկրները միասնական որոշում են ընդունել Թուրքիային զենքի վաճառքը արգելելու մասին: Թուրքիայի այդ հայտարարությունները առանձնապես չեն մտահոգում: Արտգործնախարար Չավուշօղլուն ասում է նման քայլերն իրենց ավելի են ուժ տալիս: Իսկ համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցցանցերը ողողված են այսպիսի լուսանկարներով: Ամենուր կոչեր են Սիրիայում հումանիտար աղետը կանխելու և թուրքերին կանգնեցնելու մասին: Տները թուրքական կրակի տակ թողնելով երկրի հարավ է շարժվում՝130 հազար քուրդ փախստական:
Ավելին10:5515.10.19
-
ԱրցախԱրցախում վերաբացվել է «Գոհար տիկնոջ վերին մզկիթը»«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկել են Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ: Աշխատանքները սկսվել էին դեռևս 2014-ին: Մզկիթի բուն վերականգմանը մասնակցելու համար 12 իրանցի մասնագետ էր հրավիրվել: Ի տարբերություն Ադրբեջանի, որ հիմնահատակ ոչնչացնում է իր տարածքում հայկական խաչքարերն ու եկեղեցիները, Հայաստանն ու Արցախը որևէ խտրականություն չեն դնում պատմական հուշարձանների հարցում։
Ավելին23:5414.10.19 -
ՀասարակականԱտելության եվ սիրո նոր չափանիշներԻնչպես է ստացվել, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ելույթը բռնության խոսք է, իսկ ասֆալտին փռելու մասին՝ Փաշինյանի կոչը՝ ոչ: Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ատելության խոսքը սահմանափակելու համար նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողով: Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանի խոսքերը՝ կարգ ու կանոն հաստատելու սովորական ընթացակարգ են:Ի դեպ՝ մինչ պատգամավորը ներկայացրել է ատելության խոսքի դեմ պայքարելու իրենց մեխանիզմը՝ հետաքրքիր ու մեր լրագրողների համար արդեն սովորական միջադեպ է գրանցվել:
Ավելին23:5314.10.19 -
ԱշխարհՀզոր թայֆունը պաշարել է Ճապոնիան. 7 մլն մարդ տարհանվել էՃապոնիայում աղետալի թայֆունի զոհերի թիվը հասել է 37–ի: «Հագիբիս» թայֆունը շաբաթվա վերջին է անցել Ճապոնիայով իր հետևից թողնելով սարսափելի ավերածություններ։ Ճապոնացիները վերջին 60 տարում նման ուժեղ փոթորիկ չեն տեսել: Հագիբիսը, որ թարգմանաբար նշանակում է արագություն՝ մի քանի օրում սողանքների պատճառ է դարձել ու ավերել մոտ 20 գետի ամբարտակ:
Ավելին23:5114.10.19 -
ԻրավականՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Թովմասյանի դեմՀրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան՝ Սահմանադրական դատարան հասնելուն պես տապալվեց: Բարձր դատարանը չի քննի Թովմասյանի լիազորությունները կասեցնելու Ազգային ժողովի դիմումը: Թովմասյանը նիստին չի մասնակցել: Արձակուրդ է վերցրել, որ դատավորների որոշումը անաչառ լինի: Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ էր հրապարակել՝ թե Թովմասյանը թաքցրել է իր անշարժ գույքի մասին տվյալները, այն չհայտարարագրելով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ստուգել այս հրապարակումները: Ինչու է Սահմանադրական դատարանի նախագահը նման լուրերի հեղինակների անվանում փոքրոգի ու ճղճիմ և ինչ հավանական սցենարներ կարող են լինեն դատարանի այսպիսի որոշումից հետո:
Ավելին23:4914.10.19 -
ՀասարակականԱվտոներկրողները նորից բողոքում ենՆորից բողոքի ակցիա են արել ավտոներկրողները: Նրանք դժգոհում են, որ ավտոներկրման հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում Վրաստանում՝ իսկ մեր կառավարությունը՝ թեև տեղյակ է՝ բայց ոչինչ չի անում: Նրանց շահերը պաշտպանող միության նախագահը վարչապետից պահանջում է, որ վաղը Հայաստան եկող վրացի պաշտոնակցի հետ խոսի և իմանա, թե ինչո՞ւ են Փոթիում հայ ներկրողներին անընդհատ տուգանում ու միտումնավոր խնդիրներ ստեղծում:
Ավելին23:4614.10.19 -
ԱշխարհՍիրիայի հյուսիսում ապրող հայերը Հալեպ են գնումՍիրիայում թուրքական հրետանուց փախչող հայ ընտանիքների մի մասը ապաստան է գտնում հայաշատ Հալեպում: Կրակի գոտիներում մնալը կենաց-մահու խնդիր է, խոստովանում են սիրիահայերը: Հալեպում ավելի ապահով են, բայց անորոշ սպասման մեջ:
Ավելին23:4414.10.19 -
Հասարակական«Ամենամեծ թալանը հիմա է». Հրանտ Բագրատյանն անհանգիստ էԱմենամեծ թալանն ու կոռուպցիան հիմա է՝ հեղափոխությունից հետո: Նման կարծիքի է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անհանգիստ է՝ որ Հայաստանի ընդերքի հարստությունը՝ էժան է վաճառվում: Նախկին վարչապետին այսօր հակադարձել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ավելին23:4314.10.19 -
ՀայաստանՀՄԸՄ. ավելին, քան մարմնակրթական կառույցՀՄԸՄ 12-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ Երևանում բացվեց Շավարշ Քրիսյանի կիսանդրին:
Ավելին23:3914.10.19 -
Հայաստան«ԱՎՐՈՐԱ». Եւ՛ մարդասիրություն, եւ՛ գիտատեխնիկաՍիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին՝ Հայաստանում սկսվում է Ավրորա միջազգային մարդասիրական ֆորումը: Այս տարի Ավրորան ընդլայնում է ձևաչափն ու բացի մարդասիրական մրցանակաբաշխությունից՝ տեղի է ունենում նաև Ավրորա ֆորումը: Այն գիտա- տեխնոլոգիական կոնֆերանսների շարք է, որտեղ քննարկում են նոր աշխարհի՝ նոր խաղի կանոնները:
Ավելին23:3614.10.19 -
Արտաքին քաղաքականությունՍիրիա եւ ԼՂ հիմնահարց. ԱԳՆ խոսնակի ասուլիսըՀայաստան գալու ցանկություն ունեցող սիրիահայերին այդ երկրում պատրաստ են օգնել մեր դիվանագետները: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, ու ավելացրել, որ Սիրիայում մեր դիվանագիտների հետ աշխատում են արտակարգ ռեժիմով:Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ տարածաշրջան եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կայցելեն Արցախ:
Ավելին23:3514.10.19 -
ՀասարակականՀերոսներ եի հակահերոսներ. ազատամարտի մասնակիցները հնարավոր է նոր շարժում ստեղծենՌազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու Թալին ջոկատի հրամանատարը այսօր ասել են, որ հնարավոր է շուտով ընդդիմադիր նոր շաժում ձևավորեն: Նրանց հատկապես վտանգավոր է թվում՝ իշխանությունների՝ Արցախյան պատերազմի հերոսներին միտումնավոր վարկաբեկելու քաղաքականությունը:
Ավելին23:3214.10.19