Լրահոս
-
ՔաղաքականՍթափվելու կոչեր՝ «ժողովրդի սերը վայելող» իշխանությանըՓաշինյանի կապանյան ասուլիսի և Հրայր Թովմասյանի արդեն հայտնի գրիչի պատմությունից հետո ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սենսացիոն հայտարարություն է արել: Ազգային անվտանգության նախկին պատասխանատուն կարծում է, որ հանուն երկրի անվտանգության իշխող քաղաքական ուժը պետք է իր շարքերից նոր վարչապետի թեկնածու առաջադրելու հարց քննարկի: Ինչ են կարծում քաղաքական իշխող ու ընդդիմացիր թևերը Վանեցյանի հայտարարության մասին: Պե՞տք է նոր վարչապետի թեկնածու առաջադրելու մասին մտածել:
Ավելին23:3727.01.20 -
ԱշխարհՍեւ օր՝ մեծ սպորտի համարՍև օր մեծ սպորտի համար: Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը: Բասկետբոլիստի անձնական ուղղաթիռը վայր է ընկել Լոս Անջելեսում: Բացի նրանից մահացել են ուղղաթիռում եղած մյուս 4 ուղևորները ներառյալ բասկետբոլիստի 13-ամյա դուստրը և ուղղաթիռի հայ օդաչուն:
Ավելին23:3727.01.20 -
Աշխարհ«Գրեմմի»-ի հերոսը 18-ամյա Բիլլի Այլիշն էՔոբի Բրայանտի մահվան լուրը հայտնի դարձավ Գրեմմի մրցանակաբաշխությունից ժամեր առաջ: Բասկետբելոիստի հիշատակը հարգելուց հետո Լոս Անջելեսում մեկնարկել է տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության 62-րդ արարողությունը: Երեկոյի ֆավորիտը 18-ամյա Բիլի Այլիշն է դարձել, որ միանգամից 5 արձանիկ է մրցանակաբաշխությունից տարել տուն:
Ավելին23:3327.01.20 -
ՔաղաքականՀենրիկ Հարթենյանը Երեւանի ավագանուց դուրս եկավԵրևանի ավագանու սկանդալի կենտրոնում հայտնված անդամ, իմ քայլական Հենրիկ Հարթենյանը վայր է դրել մանդատը: Հարթենյանը ֆեյսբուքում գրել է, որ ելնելով ստեղծված իրավիճակից հայցում է բոլորի ներողամտությունը: Ուշադրություն դարձրեք 20-ամյա երիտասարդը չի գրել, որ զղջում է ատելության խոսքի համար կամ ընդունում է, որ լավ բան չի եղել: Չէ, ուղղակի ելնում է ստեղծված իրավիճակից:
Ավելին23:3327.01.20 -
ԱշխարհԿորոնավիրուս. Զոհերի թիվը հասել է 80-իՕրեցօր զոհերի թիվը ավելացնող չինական նոր վիրուսի մուտքը Հայաաստան կանխելու համար հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերք ներմուծել Հայաստան: Ի դեպ, Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսել է տարածվել վիրուսը այս պահին Հայաստանի 3 քաղաքացի կա: Մեր արտգործնախարարությունը նրանց հետ կապի մեջ է: Իսկ չինական կորոնավիրուսը կարծես նահանջելու միտք չունի: Վիրոսոով վարակվածների թիվը 2700-ից ավելի է, զոհերի թիվը հասել է 8 տասնյակի:
Ավելին23:3227.01.20 -
Քաղաքական«Անհամաչափ, ուժեղ հարված»՝ գրիչովԱյս պատմությունը սկսվեց երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին իր խոստացած հուժկու, անհամաչափ պատասխան-ապացույցը հրապարակեց ֆեյսբուքում: Մի պատասխան, որ 2-րդ օրն է չի դադարում մեմերի ու անեկդոտների ոգեշնչման աղբյուր լինել: Բոլորս մի պահ հիշեցինք մեզ երբևէ նվիրած գրիչներն ու մի պահ կասկածեցինք իրոք վարչապետը այս ամենի մասին լուրջ է խոսում: Մի գրիչի պատմություն, որ առաջին դեմքի մակարդակով դարձել է երկրի թիվ 1 խնդիրը:
Ավելին23:3027.01.20 -
ՏնտեսականԷժան մաքսազերծման խայծը. Կոլապսի վտանգ՝ Հայաստանի ավտոշուկայումՀայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների ոդիսականը չի հանգուցալուծվում: Մեր երկրից ցածր գներով մեքենաներ ներկրած ղազախների արագ հարստանալու հույսերը հօդս են ցնդել հունվարից ԵԱՏՄ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Ղազախստանում արտասահմանյան համարանիշներով մոտ 200 հազար մեքենա է երթևեկում: Փողոցային տեսախցիկներն ամեն օր արձանագրում են խախտումներ, որոնք հայտնի չէ, թե ուր և ում պետք է ուղարկվեն: Ինչից առաջացավ խնդիրը և ուր կարող է հասցնել հասունացող բողոքը:
Ավելին23:2627.01.20 -
Քաղաքական«Հայոց արարման հավաք». Նոր կուսակցություն՝ ատելության դեմՔաղաքական ռասիզմին ու երկրում ատելության մթնոլորտին ոչ ասելու համար քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացնում «Հայոց արարման հավաք» կուսակցությունը: Կիրակի կուսակցության հիմնադիր համագումարն է եղել:
Ավելին23:2627.01.20 -
ՀասարակականՎարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ. Արսեն ԲաբայանՍահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:
Ավելին17:2727.01.20 -
ՀայաստանՀունվարի 29-ից սկսած գիշերային ցրտերը էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան«Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Ավելին11:5927.01.20 -
ՔաղաքականՄնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-30-ին՝ ԺնեւումՀունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Ավելին11:5127.01.20 -
ԱշխարհՀեքիաթը չմոռացողներըԻնչպե՞ս ապրել 117 տարի: Աշխարհի ամենատարեց բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը բացահայտել է ծննդյան տարեդարձի օրը: Նա այս ամիս նշել է 117-ամյակը ու գրանցվել ռեկորդների գրքում: Ճապոնացի Կանե Տանակայի դարից երկար ապրելու բանաձևը լավ քունն է, դիետան: Լավ ընտանիքը և հույսը, որը նա երբեք չի կորցրել անգամ 103 տարեկանում, երբ բժիշկներն հայտնաբերեցին, որ նա քաղցկեղ ունի: Ճապոնուհին չհանձնվեց, հաղթեց հիվանդությանը:
Ավելին00:4527.01.20 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերԱյս շաբաթ էլ հետաձգվեց սահմանադրական դատարանի առումը: Ուրբաթ առավոտ կանուխ ՀՔԾ քննիչները խուզարկության գնացին բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարան: Խուզարկելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո, Թովմասյանը լրագրողներին հայտարարեց, որ իշխանությունը ցանկանում է իրենից արագ ձերբազատվել: Խուզարկությունից երկու օր առաջ վարչապետը խորհրդարանի ամբիոնից նոր մեղադրանք էր հնչեցրել բարձր դատարանի հասցեին՝ ասելով, թե սահամանդրական դատարանը սպասում է, երբ է բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատելու: Փաշինյանի այս հայտարարությանը առնվազն տարակուսել է օրենքի տեսանկյունից քանի , որ Սահմանադրությամբ բարձր դաատարանը երբեւէ օժտված չի եղել նման լիազօրություններով:
Ավելին00:4427.01.20 -
Հասարակական«Ոսկե ցլիկը». Հետհեղափոխական ցնցումներ | սպանդանոցները՝ կոտրած տաշտակի առաջՂասաբների ինքնագործունեության դեմ ու հանուն բոյնիների. կառավարության ընդունած որոշումը այս շաբաթ ոտքի հանեց հանրապետության ֆերմերներին: Հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը արգելում է անասուններին բակերում մորթել, ու պարտադիր է դառնում մորթը բոյնիներում՝ սպանդանոցներում: Երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր հասցեն նորից Երևանի կենտրոնն էր: Հանրապետության հյուսիսից, հարավից մայրաքաղաք հասած անասնապահները կառավարության դիմաց բազմամարդ ցույց արեցին: Ապակենտրոն բողոքի ակցիայի ընթացքում նաև միջպետական ու հանրապետական մի շարք ճանապարհներ փակվեցին:
Ավելին00:4327.01.20