Լրահոս

2020-03-02
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Հարձակում՝ աշխարհի վրա

    Խոսակցություններ կային, որ մարտի 1-ի երթը անպայման պետք է չեղարկել, քանի որ այդպիսի բազմամարդ հավաք անելը ռիսկային է, երբ երկրում կորոնավիրուսի իրական վտանգ կա: Մեր երկիրը այս շաբաթ փաստացի դարձավ 4 կողմից վիրուսով շրջափակված կղզի, որտեղ ինչ-որ հրաշքով դեռ վարակը չի ընկել: Ոչ թե որովհետև մեր 2 բաց սահմաններում ու օդանավակայաններում շատ ուժեղ հսկողություն է, այլ որովհետև,, ուղղակի բախտներս է բերել:

    00:33
    02.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգերը

    Այս շաբաթ պարզեցինք, որ Սահմանարդական դատարանի այն դատավորները, որոնցից ազատվելու համար հպարտ ժողովդրին նորից ոտքի են հանում, իրենց թույլ չեն տա այդ նույն ժողովրդի հացը ձրի ուտել: Բարձր դատարանի անդամներից ոչ ոք չընդունեց վաղ կենսաթոշակի գնալու իշխանության առաջարկը,, կամ ինչպես ասում են չբռնեց իշխանության մեկնած ձեռքը: Փաստորեն, Սահմանադրական դատարանում էլ գիտեն նրբորեն՝ թաթիկներ կտրել: Ընդհանրապես զգացե՞լ եք, այս ձեռքեր կտրելու թեման ինչ-որ սարսափ ֆիլմի է նմանվել մեր երկրում: Վարչապետը խոստանում է անգամ իր 2 ձեռքը կտրել, եթե քվեաթերթիկ կեղծվի: Քվեաթերթիկ չենք կարող իմանալ, բայց ասենք ԱՅՈ-ի խորհրդանիշ լոգոն արդեն կեղծվել է: Կեղծողների թաթիկներին էլ ոչինչ չի պատահել:

    00:31
    02.03.20
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Ապտակ՝ դպրոցին

    Այս շաբաթ աղմկոտ լրահոսի լուսանցքում մնաց, գուցե շատերիդ աչքից վրիպեց մի դեպք սովորական դպրոցում: Երևանի դպրոցներից մեկում 5-րդ դասարանցիներից մեկի մայրը ապտակել էր հայոց լեզվի ուսուցչուհուն, դասի ժամանակ 3 տասնյակ աշակերտի առաջ: Հետո փոխքաղաքապետը հանդիպել էր դպրոցի անձնակազմի ու այդ երեխայի ծնողների հետ, իմանալու ուսուցչին ապտակելու պատճառը:

    00:29
    02.03.20
    Ավելին
2020-03-01
2020-02-29
2020-02-28