Լրահոս

2025-12-16
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ
    Սա մարդկանց խաբում է, որովհետև ցանկացած քաղաքացի կարող էր և հիմա էլ, ապագայում էլ կարող է ազատ տնօրինել իր քարտի վրայի առկա գումարը։ Հայաստանում չկա փողի շարժի որևէ սահմանափակում։ Այս նախարարը պնդում է ինչ-որ անմիտ բան և իբրև ՀԵՐՔՈՒՄ Է։
    22:00
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Փաշինյանին են ներկայացվել ԶՈՒ նոր համազգեստի նմուշները
    Ի պատասխան վարչապետի հարցադրումների՝ Պապիկյանը հաստատել է,որ համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման, իսկ հաստատում ստանալու դեպքում կմեկնարկի ամբողջ բանակի համար ձեռբերման գործընթացը։ Բացի այդ՝ հանդիպմանը նշվել է, որ նոր համազգեստի նմուշները համապատասխանեցված են Հայաստանի պայմաններին, իսկ դիզայնի տարրերն արված են հատուկ պատվերով։ 
    21:54
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել վագոն-տնակում
    Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 3» թաղամասում այրվում է վագոն տնակ, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Վալերի Բաբայանին պատկանող վագոն- տնակում առաջացած կրակը։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
    21:50
    16.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Անամոթ մանիպուլյացիա կամ մեծ աժիոտաժ՝ եվրոպական փողերի շուրջ. ո՞վ է Հայաստանի «հիբրիդային թշնամին»
    Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանին Եվրամիության օժանդակությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան փարատել անհանգստությունը, թե հնարավոր հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարում միայնակ չէ Երևանը: Անգամ միջազգային իրավունքի փորձագետ, եկեղեցուն աջակցելու համար կալանավորված Սամվել Կարապետյանի փաստաբաններից Ռոբերտ Ամստերդամն է անդրադարձել այդ ԵՄ աջակցությանը: Ամստերդամը կարծում է, որ «Փաշինյանը մանիպուլացնում է Արևմուտքին»:
    21:45
    16.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Հիվանդասենյակում՝ ինչպես բանտում. Միքայել Սրբազանը խիստ հսկողության տակ է
    Քրեակատարողական ծառայողների խումբը օրը 24 ժամ հսկում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի այն հարկը, որտեղ վիրահատությունից առաջ զննություն է անցել բանտարկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Շիրակի թեմի առանորդի հետ տեսակցությունը սահմանափակված է՝ ինչպես Երևան-Կենտրոն քրեակատարողականում: Բժիշկները նախատեսում են վաղը վիրահատել սրբազանին:
    21:30
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևանի գինու գործարանի դիմաց բшխվել են «Honda»-ն և «Priora»-ն․ կան վիրшվորներ
    Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
    21:25
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Մատենադարան
    Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում»,- նշված է գրառման մեջ:
    21:15
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:
    21:00
    16.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ կրքեր Թրամփի ուղու շուրջ. Ռուսաստանն ու Իրանը անհանգստանում են, Հայաստանն ու ԱՄՆ-ն՝ հանգստացնում
    Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը Իրանում Հայաստանի դեսպանի հետ զրույցում հավասարության նշան է դրել «Թրամփի ուղու» և «Զանգեզուրի միջանցք»-ի միջև: Երկուսն էլ հավասարապես անընդունելի են Թեհրանի համար: Վելայեթիի այս մտահոգությունը կարծես թե շատ չի անհանգստացնում Հայաստանին: Երևանը Իրանի պաշտոնական դիրքորոշում է համարում Իրանի արտգործնախարարությա՛ն հայտարարությունները:
    20:45
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ. «Իշխանություն»
    Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ Հարություն Հովհաննիսյանը, Հովիկ Համբարձումյանը, Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Պետրոսյանը։
    20:34
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտի՞ն. բեկումնային պահ՝ Ուկրաինայի համար
    Հայլուր 20։30 Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտի՞ն. բեկումնային պահ՝ Ուկրաինայի համար
    20:30
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գավառում ձյուն է տեղում
    Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
    20:15
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրին պետք է ղեկավար, ով կարողանում է ճիշտ բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան
    Տարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում։ Այս մասին հայտարարել է «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Երկրին պետք է ղեկավար, ով կարողանում է 2 բան անել՝ ճիշտ բանակցել և աշխատատեղեր ստեղծել»,- ասել է նա։
    20:00
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նիդեռլանդների ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինայում զորակազմ տեղակայելու հնարավորությունը
    «Այո, դա էլ հենց քննարկման առարկա է առաջիկա շաբաթներին», - ասել է նա WNL հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը նիդեռլանդացի զինծառայողների մասնակցության հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ Հաագան  պնդում է առաջին հերթին Կիևի համար ռազմական անվտանգության երաշխիքները։ «Դրանք հիմնականում ռազմական միջոցներ են։ Թե հատկապես ինչ կեպ դրանք կիրականացվեն, որտեղ կտեղակայվեն զորքերը և ինչպիսին կլինի առանձին երկրների ներդրումը, դեռևս մշակվում է», - ասել է նա:
    19:45
    16.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Դաժան սպանության հետքերով. ի՞նչ են պատմում ծնողներին դանակահարած տղամարդու հարևանները
    Դանակի բազմակի հարվածներով ծնողներին կյանքից զրկելու համար կասկածվող 37-ամյա տղամարդը նոր էր դուրս եկել հոգեբուժարանից: Տարիներ առաջ նա ծառայակցին մարմնական վնասվածքներ հասցնելու համար պատիժ էր կրել, ոչ թե բանտում, այլ հոգեբուժարանում: Հարևանները հիշում են, նա մեկ անգամ վաղուց նաև ծնողներին էր սպառնացել՝ սպանել:
    19:30
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    35-ամյա տղամարդը հոր ու կնոջ հետ թմրանյութ է տեղադրել Հրազդանի տարբեր հատվածներում
    ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները գյումրեցու վարած «Մերսեդեսը» հայտնաբերեցին Շահումյան փողոցում: 35-ամյա գյումրեցին հոր և կնոջ հետ էր, քաղաքի տարբեր հատվածներում արդեն տեղադրել էին թմրանյութով փաթեթներ և հեռախոսով լուսանկարել դրանք։
    19:17
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ՀՀ տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման փորձ
    Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
    19:05
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Կարապետյանն իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափով (տեսանյութ)
    «Այսօր որոշել եմ տաքսի վարել և մեր հայրենակիցներին ներկայացնել «Մեր ձևով» շարժման գաղափարները, տեսնենք ինչպես կստացվի»։
    18:54
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար՝ Երևանի Սեբաստիա փողոցում․ կա 4 վիրшվոր
    Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան 4-րդ փողոցներիի խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած «Toyota ipsum» մակնիշի և 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    18:45
    16.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռիում դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողը կալանավորվել է․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ս․Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող Է․Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողներն Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի: Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։ Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել: 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:35
    16.12.25
    Ավելին