Լրահոս
-
ՀայաստանԿոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները. ՊՆՎերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։
Ավելին17:0620.05.21 -
ՀայաստանՍահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ ակնհայտ է՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում են․ Ռոբերտ ՔոչարյանՔոչարյանը նշել է՝ պատերազմից ամիսներ են անցել, և պետք է հնարավորություն տային ԶՈւ-ին՝ բավարար չափի պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և բոլոր տեղերում բավարար խտության և սահմանի բերանով դիրքավորվել։
Ավելին16:2120.05.21 -
ՀայաստանԱյսօր՝ ժամը 18:00-ին Ազգային ժողովի նիստ կգումարվիՀամաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 20-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կայքը:
Ավելին16:1420.05.21 -
ՀայաստանԲացառիկ. փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Փաշինյանը. ArmLur.amArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ավելին16:0420.05.21 -
Հայաստան«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի նախաձեռնությանըՀաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը' Բարգավաճ Հայաստան խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու Լուսավոր Հայաստան խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը:
Ավելին16:0020.05.21 -
Արտաքին քաղաքականությունՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար․ Աննա Նաղդալյան«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»:
Ավելին15:4420.05.21 -
ՀայաստանՄասնագիտացված կլինիկաները պետք է լինեն Երևանում, բայց առնվազն ամեն մարզում պետք է լինի բարձր մակարդակի բուժսպասարկման մեկ հիմնարկ. Ռոբերտ Քոչարյան«Մասնագիտացված կլինիկաներ դու չես կարող ամեն տեղ ունենալ և պետք է այդ կլինիկաները շատ բարձր մակարդակ ունենան և պարտադիր չի, որ լինեն Երևանում, չես կարող փոքր երկրում 5-10 կլինիկա ունենալ, բայց առնվազն ամեն մարզում պետք է մեկ բարձր մակարդակի բուժսպասարկման հիմնարկ լինի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ավելին15:3020.05.21 -
Իրավական«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց»․ ՄԻՊԱդրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Ավելին15:0720.05.21 -
Արտաքին քաղաքականություն«Պահանջում ենք բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակում». ԵԽ-ում ԵԺԿ ներկայացրած բանաձևը կքննարկվիՆախօրեին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի անունից բանաձևի ընդունման համատեղ միջնորդություն է ներկայացվել: Նախագիծը ներառվել է այսօրվա նիստի օրակարգ: Այսօր Երևանի ժամանակով 14.00-ին ԵԽ լիագումար նիստի ընթացքում կքննարկվի նախագիծը:
Ավելին13:4620.05.21 -
ԻրավականԱրմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար․ ՀՔԾՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։
Ավելին13:3220.05.21 -
ՀայաստանՎայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով. Նաիրա ԶոհրաբյանԵս վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։
Ավելին13:1520.05.21 -
Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը և հանրությանը տրամադրի օբյեկտիվ, ճշգրիտ ինֆորմացիա ու գործի օպերատիվ. ՄԻՊՃգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։
Ավելին13:0020.05.21 -
ՀայաստանԱյո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին. Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանի հետ աշխատանքային փաստաթղթի մասինԻնչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջզգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված.«Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ:
Ավելին11:5120.05.21 -
Իրավական«Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Գեղամ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է:
Ավելին11:3920.05.21