Լրահոս

2026-01-27
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.06 դրամ:
    12:15
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Պտղունք գյուղում
    Հունվարի 26-ին, ժամը 21։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Սոսեի փողոցում այրվում է մեկ հարկանի շինություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել է՝ 23:18-ին: Այրվել են անասնագոմը և կից շինության (մոտ 20 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 1 քմ հատված։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը կից շինության մյուս հատվածներ։
    12:00
    27.01.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.01.2026
    Մամուլի տեսություն 27.01.2026
    11:50
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր
    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
    11:45
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն»․ ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում
    Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում,
    11:30
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետական հատուկ պաշտպանության ներքո գտնվող կարգալույծները նստած էին տագնապած ու երկյուղած. Արթուր Ղամբարյան
    Թվայնացված հասարակությունը նույնիսկ առանց խոր վերլուծության, ինտուիտիվ զգացողության ամենանուրբ մակարդակում, անկարող էր չհասկանալ ճշմարտությունը. այդ փաստաբաններն էին, որ երեկ դատական նիստի դահլիճում կատարում էին իրական արդարադատության ծեսը»։
    11:15
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման. «Հրապարակ»
    Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձեւակերպել եւ նամակով ներկայացնել: Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։ Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, եւ նրան տեղապահ կնշանակեն։
    11:00
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն կհայտնեն, ես կողջունեմ. ՊՆ փոխնախարարը՝ կանանց ծառայության մասին
    Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
    10:50
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալիևը աշխարհը փողով առել է, ոնց որ սրանց է առել. քաղաքացի
    Լրագրողների հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած քաղաքացին։
    10:45
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ»
    Այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ինչու է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց։ Հայտնի է, որ ճշմարիտ քրիստոնյայի համար շատ դժվար կլինի որևէ աղանդապետի՝ Սուրբ Հաղորդության Խորհրդի վերաբերյալ տալ այնպիսի բացատրություններ, որը նրա համար ընդունելի կլինի։ Նրանք չեն ընդունում ընդհանրապես Եկեղեցու նվիրապետական կարգն ու Խորհուրդները, նրանք չեն տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Հրաշափառ Հարության տոները, նրանց համար ընդունելի չէ հոգևորականներին Տեր Հայր, Հայր Սուրբ, Սրբազան Հայր դիմելաձևերը, էլ չեմ ասում, թե ինչպես են խրտնում Վեհափառ Հայրապետ դիմելաձևից։ Իմ դիտարկմամբ, հենց այս աղանդավորական սկզբունքները պահպանելու նպատակով է, որ աղանդապետը խուսափում է մասնակցել իրական Պատարագներին։ Չէ՞ որ այդ դեպքում նա ստիպված պետք է լինի ընդունել իրական Հաղորդություն իրական հոգևորականից, իսկ դա որևէ աղանդավորական իրեն թույլ չի տա։ Հետևաբար, պետք է պատարագանման ինչ-որ մի բան լինի, որտեղ ծունկի գալը, իբր հաղորդություն ստանալը զուտ ձևական գործողություններ են և ժողովրդին մոլորեցնելու միջոց։
    10:40
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը. «Ժողովուրդ»
    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում կա ներքին հրահանգ՝ նախկին աղմկահարույց գործերին նորից լայն ընթացք տալ և դրանց շրջանակում նախանշելի ժամկետներում «կոնկրետ որոշումներ» կայացնել։
    10:30
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բուժքուր Հունանյանին նսեմացրել են ՔՊ վարչությունում. «Ժողովուրդ»
    Հռիփսիմե Հունանյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից։ Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը»։ Նա նաև հայտնել էր, որ հրաժարվում է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։
    10:24
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկել էր, որ մտներ Եռաբլուր այդ ազգի դավաճանը, ես եկել եմ, որ թույլ չտամ մոտենա իմ տղայի շիրիմին. զոհվածի հայր
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելելու են Եռաբլուր։
    10:21
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկել ենք, որ չթողնենք մեր երեխաների շիրիմները պղծի. զոհվածի հայր
    Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է:  
    10:18
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թիմն այլևս չի վստահում Փաշինյանին. «Հրապարակ»
    Այդ նիստին մասնակցողների հեռախոսները հավաքում եւ տեղադրում են կառավարության շենքի շքամուտքում` հատուկ փակվող արկղերի մեջ, որոնց նմանությամբ արկղեր կան սուպերմարկետներում: Սակայն քանի որ այդ արկղերին ու Փաշինյանին քչերն են վստահում, կառավարության նիստին ժամանողները հեռախոսները սկսել են թողնել ավտոմեքենաների մեջ։
    10:16
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետությունը կոնյակ արտադրողներին արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի. նախագիծ. «Փաստ»
    2025 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունից շշալցված կոնյակի արտահանման ծավալը նվազել է մոտ 5,4 մլն բացարձակ լիտրով կամ մոտ 28 տոկոսով։ Մյուս կողմից՝ 2025 թ. ապրիլի 17-ից սկսած Վրաստանի մաքսային ծառայությունը կանգնեցնում է հայկական ընկերությունների՝ Վրաստանով տարանցվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու պատրվակով։
    10:10
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ»
    Շատերդ, անկասկած, նկատած կլինեք, որ ամեն օր, ըստ որում՝ ժամեր շարունակ, մայրաքաղաքի (ու ոչ միայն) մի շարք բանուկ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Տարբեր պատճառներով չեն աշխատում. մի տեղ ամբողջ թաղամասն է հոսանքազրկվել, մի ուրիշ տեղ լուսացույցի սնուցման կաբելն է «խփել», մի տեղ էներգամատակարարման տատանումներից լուսացույցն անձամբ է «խփնվել»: Արժե՞ բացատրել, թե նման լուսացույցային անջատումների հետևանքով այդ խաչմերուկներում երթևեկության ինչ քաոս է սկսվում: Չնայած, նման պայմաններում ի՜նչ «երթևեկություն», այն տեղում վերածվում է «երթևականգության»: Մի խոսքով, հասկանալի է, թե ինչ խառնիճաղանջ վիճակ է ստեղծվում:
    10:04
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»
    Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի):
    10:00
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել․ «Հրապարակ»
    Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։
    09:45
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ, Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Նա կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից է:
    09:38
    27.01.26
    Ավելին