Լրահոս
2022-11-24
-
ԻրավականՈստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԿատարվում է նախաքննություն:Ավելին18:5024.11.22 -
ՔաղաքականՆախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:Ավելին18:4024.11.22 -
ՏարածաշրջանՎրաստանում չկան ամուր ինստիտուտներ․ նախագահՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կազմակերպած արդարադատության բարեփոխումների վերաբերյալ համաժողովում խոսել է երկրում արդարադատության բարեփոխումների կարևորության մասին։ Նրա խոսքով, այսօր Վրաստանում չկան ամուր ինստիտուտներ, փոխանցում է Aliq.ge-ն։Ավելին18:3524.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Երկու զոհ՝ Գյումրիում. հրդեհ՝ 4-րդ հարկի բնակարանումՀայլուր 18։30 Երկու զոհ՝ Գյումրիում. հրդեհ՝ 4-րդ հարկի բնակարանումԱվելին18:3024.11.22 -
ՔաղաքականՀայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական․ նախագիծն առկա խմբագրությամբ չէր բավարարում հայկական կողմին․ ԱԳՆ խոսնակՀայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:Ավելին18:2724.11.22 -
ԻրավականԿոտրել էին թոշակառու կնոջ տան մուտքի դուռը և գողություն արելՆոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։Ավելին18:2024.11.22 -
ՔաղաքականԿայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստըՆոյեմբերի 24-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:Ավելին18:1024.11.22 -
Միջազգային«Պատերազմն Արևմուտքը կշարունակի մինչև վերջին ուկրաինացին». ԶախարովաՎաշինգտոնը 400 միլիոն դոլարի նոր ռազմական տեխնիկա է պատրաստվում ուղարկել Ուկրաինա: Տեղեկությունը հաստատել են Սպիտակ տունը, Պնետագոնը ու Պետքարտուղարությունը: Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է, որ Վաշինգտոնը չի դադարեցնելու ռազմական օգնությունը Կիևին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից նշանակված Զելենսկին պարաստ է մինչև վերջին ուկրաինացուն զոհաբերել պատերազմում:Ավելին18:0224.11.22 -
ՄիջազգայինՀունգարիան 187 մլն եվրո կտրամադրի ՈւկրաինայինՀունգարիան 2023 թվականի իր բյուջեից 187 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային օգնությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:Ավելին17:5424.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց ԿամերունինՖուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կամերունի ընտրանու հետ:Ավելին17:4624.11.22 -
ՔաղաքականԸնդդիմադիր 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն ԱԺ նախագահը չի բացառումԽորհրդարանում կարող է սկսվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց: Մամուլում արդեն շուրջ մեկ ամիս քննարկվող այս տեղեկություններն այսօր Ազգային ժողովում, ըստ էության, հաստատել է խոսնակ Ալեն Սիմոնյանը:Ավելին17:3824.11.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գյումրիում 2 մարդու կյանք խլած հրդեհիցՆոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:Ավելին17:3024.11.22 -
ՔաղաքականԱԽ քարտուղարն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանըՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:Ավելին17:2524.11.22 -
ՄիջազգայինԿիևը նորից հրթիռակոծվել է. Մոսկվան մեղադրվում է նաև Զապորոժիեի ծննդատունը հրթիռակոծելու համարԼուսադեմին Կիևը կրկին հրթիռակոծվել է, երեք մարդ է զոհվել: Մի քանի շրջան հոսանքազրկվել է, ջրամատակարարումն ու գազը նորից անջատվել են: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չորեքշաբթի հայտնել է, որ օրվա ընթացքում մի քանի պայթյուն է որոտացել մայրաքաղաքում: Նրա խոսքով՝ միտումնավոր թիրախավորվել են հենց էներգետիկ ենթակառուցվածքները։Ավելին17:2024.11.22 -
ԱշխարհՇան կծելուց հետո կինը մահացել էՎրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել, փոխանցում է Aliq.ge-ը։Ավելին17:1224.11.22 -
ՔաղաքականԱԱԾ արխիվում ի՞նչ փաստաթուղթ կա, որ հրատապ ռեժիմով պետք է ոչնչացնել. ԱԺ արտահերթ նիստԱԱԾ-ին՝ արխիվները ոչնչացնելու հնարավորություն տալու կառավարության առաջարկը կրքեր է բորբոքել խորհրդարանում: Ընդդիմությունն անհանգստանում է՝ իսկ եթե գործակալական ցանցերի մասին տեղեկություննե՞ր ոչնչացվեն: «Արխիվում այդ ինչ թուղթ կա, որ հրատապ ռեժիմով պետք է ոչնչացնել»,- ԱԱԾ տնօրենի տեղակալին հարցրել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:Ավելին17:0424.11.22 -
ԱրցախԼուսինե Ավանեսյանը մեկնաբանել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության վերաբերյալ շրջանառվող լուրըԱրցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեկնաբանություն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկումներ են ընթանում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների շուրջ, հայտնում է «Արցախպրես»-ը։Ավելին16:5624.11.22 -
ՀասարակականՄիջազգային առաքանու միջից հայտնաբերվել է խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածՕրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` Գլոբինգի միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:Ավելին16:4824.11.22 -
ՔաղաքականՓաշինյանի հետ շտապ հանդիպում են պահանջում տեղահանված քաշաթաղցիներըՎարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում Քաշաթաղից տեղահանված արցախցիները: Նրանք այսօր կառավարության դիմաց են հավաքվել, որպեսզի իրենց ձևավորած պատվիրակությանն ընդունի Նիկոլ Փաշինյանը: Խնդիրն այն է, որ իրենց ստացած բնակարանների գնման սերտիֆիկատներով չեն կարողանում տներ գտնել, դրանցում սահմանաված գումարի չափը շուկայական գներին չի համապատասխանում:Ավելին16:3224.11.22