Լրահոս
2023-01-31
-
Իրավական15 զինվորի մահվան գործով զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ News.am15 զինվորի մահվան գործով Քննչական կոմիտեն ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:Ավելին18:4631.01.23 -
ՔաղաքականՎաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունիցՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։Ավելին18:4231.01.23 -
ԺամանցՇակիրան արձագանքել է Ժերար Պիկեի նոր ընկերուհու հետ լուսանկարինԱնցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Եթե հավատանք ասեկոսեներին, երգչուհին դարձել է բաժանման նախաձեռնողը։ Ըստ ինսայդերների՝ աստղը հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Սակայն մարզիկը շատ արագ վերականգնվել է բաժանումից և իրեն նոր սիրելի գտել։ Այժմ նա հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Իսկ վերջերս Ջերարն առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր նոր ընկերուհու հետ։Ավելին18:3831.01.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Դժոխքի դուռը բացվում է. Իրանը ներքաշում են մեծ պատերազմի մեջՀայլուր 18։30 Դժոխքի դուռը բացվում է. Իրանը ներքաշում են մեծ պատերազմի մեջԱվելին18:3031.01.23 -
ԻրավականԿադրային փոփոխություններ՝ ԴատախազությունումՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:Ավելին18:2531.01.23 -
ԻրավականԵրևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համարՆախաքննությունը շարունակվում է:Ավելին18:2031.01.23 -
ՄիջազգայինՊայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին միացնել ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև շփումներին. ԼավրովՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև եռակողմ շփումներին միացնելու շուրջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:Ավելին18:1331.01.23 -
ՄիջազգայինՖրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլ է անցկացվումՖրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ զանգվածային գործադուլի պատճառով խափանվել է դպրոցների և տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:Ավելին18:1031.01.23 -
Քաղաքական«Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից»․ Փաշինյանն այցելել է Ջրային կոմիտեՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Ավելին18:0331.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարինՀունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին17:5931.01.23 -
ՍպորտՆիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Հակոբկոխյանի բողոքի ակցիան՝ ռինգումԲռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է իրականացրել, գրում է «Sputnik Արմենիան»:Ավելին17:5531.01.23 -
ՀասարակականՎահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամները միջազգային համաժողովի են մասնակցելՀունվարի 23-24-ին Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել է «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով երկրորդ միջազգային համաժողովը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և Արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը, տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։Ավելին17:4631.01.23 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։Ավելին17:3831.01.23 -
ՀասարակականՀայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունՀայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Այս մասին պարզաբանում է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն՝ ընդգծելով, որ փոփոխության ուժի մեջ մտնելուն պես դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին17:3031.01.23 -
ՀասարակականՀայաստանի բազմաթիվ բնակավայրերում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ախուրյանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ավելին17:2531.01.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ՆԳՆ-ն իրանական «լրտեսական ցանց» է բացահայտել․ 7 ձերբակալված կաԱդրբեջանի ՆԳՆ-ն 7 մարդու Է ձերբակալել Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում ադրբեջանական APA-ն։Ավելին17:2031.01.23 -
ԻրավականԻնտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել. նախաձեռնվել են քրեական վարույթներԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ:Ավելին17:1131.01.23 -
ՀասարակականԽցանումներ են Բագրատաշենի անցակետում. մաքսակետի աշխատակիցների թիվը բավարար չէԲագրատաշենի անցակետում կրկին խցանման մեջ են հայտնվել հայ վարորդները: Նրանք ահազանգել են խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին: Ըստ վարորդների՝ այս անգամ պատճառը մաքսակետի աշխատակիցների ոչ բավարար թիվն է: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Հայլուրին» ասել է, որ այս անգամ մեղավորը Վրաստանը, Ռուսաստանը կամ եղանակային պայմանները չեն, խնդիրը հայկական անցակետերում է՝ ոչ միայն Բագրատաշենի, այլև Մեղրիի:Ավելին17:0631.01.23 -
ՄիջազգայինԹուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:Ավելին17:0331.01.23 -
ԻրավականՆԱՎ-ի հերթական բացահայտումը. ՃՈ մայորն ու կապիտանները կաշառք վերցնելու համար ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆախաքննությունը շարունակվում է:Ավելին16:5531.01.23