Լրահոս
2023-02-02
-
ՄիջազգայինԵվրախորհրդարանը կոռուպցիայի պատճառով երկու պատգամավորների զրկել է անձեռնմխելիությունիցԵվրախորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից իր պատգամավորների երկուսին՝ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով: Նման որոշում ընդունվել է այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ Ուկրաինայի աջակցության հերթական բանաձևի ընդունման հետ միաժամանակ։Ավելին18:1502.02.23 -
ՄիջազգայինՓհենյանի միջուկային փորձարկումները կարող են սաստիկ հարված հասցնել համաշխարհային քաղաքականությանը. ԳուտերեշՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը փետրվարի 1-ին Նյու Յորքում Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Չինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկումները, եթե դրանք տեղի ունենան, սաստիկ հարված կլինեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը։Ավելին18:1202.02.23 -
ԻրավականԱրմավիրի մարզում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում 4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարանՔննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 30 և 29-ամյա բնակիչները, իրենց ընկերոջ հասցեին հնչեցված վիրավորական արտահայտության համար պարզաբանումներ պահանջելու նպատակով, 2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, երկու այլ ընկերների հետ գնացել են Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող տուն, որտեղ տան սեփականատիրոջ, նրա 23 և 26-ամյա որդիների հետ խոսակցությունը վերածվել է լեզվակռվի:Ավելին18:0402.02.23 -
ՔաղաքականԱԺ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարըՀայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին:Ավելին17:5602.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱլմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումըԱլմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:Ավելին17:5402.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում «Թալիբան»-ի դեմ՝ ի պատասխան Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարմանԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Թալիբան» շարժման անդամների նկատմամբ լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին՝ կապված աֆղանցի կանանց նկատմամբ խտրական որոշումների հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը:Ավելին17:4802.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. ԼավրովՀայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելին17:4302.02.23 -
ՔաղաքականՓաշինյանի ուղղությամբ ձու նետողը Հայաստան չի մտնիԴաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի մեքենայի վրա ձու նետելու համար, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պարզաբանումն է: Հիշեցնենք՝ արդեն չորս դաշնակցականի են արգելել Հայաստան մտնել: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասում է՝ Հայաստանի վարչապետի վրա ձու նետելը բողոքի անընդունելի ձև է:Ավելին17:4002.02.23 -
ԻրավականԿոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՀունվարի 30-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները Զովունի-Քանաքեռավան ճանապարհին ստուգել են 40-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան։Ավելին17:3002.02.23 -
ՄիջազգայինԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումըՓետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:Ավելին17:2202.02.23 -
ԱրցախԱլիևը բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի․ սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար․ Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:Ավելին17:1602.02.23 -
ԻրավականՀրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալԳրիգոր Մինասյանի հրամանով՝ 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ:Ավելին17:1402.02.23 -
ՔաղաքականԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է․ Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով«Ադրբեջանը ոչ թե ազատագրել,այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։Ավելին17:0602.02.23 -
ՔաղաքականՎարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ավելին16:5802.02.23 -
ՀասարակականԱշոցքի տարածաշրջանում բուք է. Լարսը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Ավելին16:5302.02.23 -
ՄիջազգայինՈւկրաինական սննդամթերքով բեռնված հինգ նավ շարժվում Է Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Իսպանիա և ՊորտուգալիաՉորեքշաբթի օրը եգիպտացորենով, ցորենով և սոյայով բեռնված հինգ բեռնատար նավ դուրս Է եկել Ուկրաինայի նավահանգիստներից, հաղորդում է ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Համատեղ համակարգող կենտրոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:Ավելին16:5002.02.23 -
Քաղաքական«Որոշ անձանց կաշիները փրկելու իշխանության անմոռաց ձգտում» է նկատում Արծվիկ ՄինասյանըԸնդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է՝ ողբերգական հրդեհի վերաբերյալ պետական կառույցների հակասական տեղեկությունները պայմանավորված են «որոշ անձանց կաշիները փրկելու իշխանության անմոռաց ձգտումով»: Նա հակաօրինական է համարում վարչապետի մակարդակով մեկ վարկած առաջ քաշելը, որը կրկնում են իրավապահ մյուս կառույցների ղեկավարները:Ավելին16:4502.02.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:Ավելին16:4002.02.23 -
ԻրավականԶորանոցում ողբերգական հրդեհը գլխավոր դատախազի տեղակալի «համակարգման ոլորտը չէ»Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը խորհրդարանում այսօր հրաժարվել է պատասխանել Ազատ գյուղի հրդեհի հետ կապված լրագրողների հարցերին: Մերժումը Մանասյանը հիմնավորել է այսպես՝ դա իր համակարգման ոլորտը չէ: Մանասյանը դատախազի տեղակալ է նշանակել 2022-ի օգոստոսին և մամուլի տեղեկություներով՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է:Ավելին16:3202.02.23 -
ՄիջազգայինՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժություններըՎրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ թուրքական Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:Ավելին16:2402.02.23