Լրահոս
2023-06-12
-
ԻրավականՄայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր»-ում հակառակորդը տիրացել է քարտեզին և շրջափակել մարտական դիրքը2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120 հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո և մարտական հերթապահության ընդգրկվել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործից (քրեական վարույթ) 2023 թվականի մայիսի 26-ին առանձնացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաև նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տևած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով և ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին և տեղեկացել «Հին Թաղեր» տեղամասի արևելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին և ուրվագծերին: Նույն ժամանակաշրջանում մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին: Բացի դրանից, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետև, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաև մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում և շարունակել շրջանաձև պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի: Արդյունքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում, աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ և զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն և Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում, չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում և սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն և Դ.Ո.-ն, այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։ 2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի և ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ 2023 թվականի հունիսի 8-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:2212.06.23 -
ՍպորտՕդանավակայանում ձերբակալել են Լիոնել Մեսսիին. մանրամասներՉինաստանի ոստիկանությունն օդանավակայանում ձերբակալել է աշխարհի չեմպիոն, ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին՝ վերջինիս փաստաթղթերը ստուգելու ժամանակ։ Մեսսին Պեկին է մեկնել իր իսպանական անձնագրով։ Չինաստան մուտք գործելու համար այս երկրի քաղաքացիները պետք է վիզա ստանան։ Ֆուտբոլիստն իր հետ չի վերցրել արգենտինական անձնագիրը։ Միաժամանակ, իսպանացիներն անարգել կարող են մուտք գործել Թայվան։ Մեսսիին հաջողվել է ամեն ինչ բացատրել ոստիկանությանը, ֆուտբոլիստին ի վերջո բաց են թողել՝ արագացված վիզա տրամադրելով։ Հավելենք, որ Պեկինում Արգենտինայի հավաքականը հունիսի 15-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի հետ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d534bc16bc1b30e25a4fc6b6de2cdb42?fbclid=IwAR3LKytwQvjX6STnczyi-h5OCIK7qODuxWe0ql6OejEl5dmXLVDgFfgzLY8&mibextid=Zxz2cZ © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1512.06.23 -
ՀասարակականՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 21։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:Ավելին10:0012.06.23 -
ՀասարակականՀուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստը կվճարվի անկանխիկՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է նպաստառու ընտանիքներին, որ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։Ավելին09:4512.06.23 -
ԱշխարհԲանտում մահացել է փոստով պայթուցիկներ ուղարկած Թեդ Կաչինսկին (լուսանկար)Մաթեմատիկոս Թեոդոր Կաչինսկուն, ով ստացել է «Ունաբոմբեր» մականունը՝ փոստով պայթուցիկներ ուղարկելու համար, մահացած են գտել իր բանտախցում՝ 81 տարեկան հասակում, Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC News-ը։Ավելին09:3012.06.23 -
ՀասարակականԱվանում բախվել են Hyundai-ն ու BMW-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել մայթին. կա վիրավորՀունիսի 11-ին, ժամը 16:20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են Էմիլիա Հ.-ի վարած BMW մակնիշի և Տիգրան Ղ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ավելին00:0012.06.23
2023-06-11
-
ԱրցախԻ կատար է ածվում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդորեն իրականացնում են Արցախի իշխանությունները․ Մետաքսե ՀակոբյանՕգտվելով Արցախ-Հայաստան ճանապարհից, ի կատար է ածվում Նիկոլի ծրագիրը, որը հնազանդորեն, հասկանալով կամ միգուցե չհասկանալով, իրականացնում են Արցախի Հանրապետության իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:Ավելին23:4511.06.23 -
ՍպորտԱրթուր Ավետիսյանը՝ օղակների վարժության ոսկե մեդալակիրՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում։Ավելին23:3011.06.23 -
Կրթություն և գիտությունԴպրոցների տնօրենների լիազորությունների ավարտի դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը. նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում տնօրենների ընտրության նոր կարգին: մասնավորապես գրել է.Ավելին23:1511.06.23 -
ԱռողջապահականԻնչո՞ւ են որոշ մարդկանց մոծակները կծում ավելի շատ, քան մյուսներինՄինչ որոշ մարդիկ հանգիստ վայելում են հանգիստը բնության գրկում, ոմանք տառապում են մոծակների խայթոցնեերից: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչու՞ միևնույն վայրում մոծակները տարբեր կերպ են արձագանքում երկու տարբեր մարդկանց:Ավելին23:0011.06.23 -
ԱշխարհԵգիպտոսի ափերի մոտ զբոսաշրջային նավ է հրդեհվել (տեսանյութեր)Եգիպտոսի ափերի մոտ, հրդեհվել է զբոսաշրջային նավ: Երեք բրիտանացի զբոսաշրջիկ համարվում է անհետ կորած, գրում է The Guardian-ը։Ավելին22:4511.06.23 -
ՏարածաշրջանՀորդառատ անձրևը հեղեղել է Անկարայի մի քանի թաղամասերԱնկարայի կենտրոնի մի քանի թաղամասեր կիրակի հորդառատ անձրեւից հետո հեղեղվել են։ Թուրքիայի մայրաքաղաքի տարբեր շրջաններում կարճատև, բայց ինտենսիվ տեղումներ են եղել։Ավելին22:3011.06.23 -
ՍպորտՄենք արժանի չէինք պարտության. Հենրիխ ՄխիթարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։Ավելին22:1511.06.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին22:0011.06.23 -
ՔաղաքականՊարգևատրումներ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․Ավելին21:4511.06.23 -
ԱշխարհՊուգաչովայի ու Գալկինի ամրոցը կալանքի տակ է հայտնվելՄերձմոսկովյան Գրյազ գյուղում կալանքի տակ է դրվել երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի առանձնատունը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նման մանրամասներ հայտնի են դարձել Mash Telegram ալիքին։Ավելին21:3011.06.23 -
ՀասարակականԲախվել են Porsche Cayenne-ն ու Volkswagen-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավորԱյսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի գյուղ տանող հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Մկրտչյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 29-ամյա Սուրեն Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:1511.06.23 -
ԱրցախՇուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:Ավելին21:0011.06.23 -
ՀասարակականԱնհրաժեշտ է 2-րդ կարգի դրական և 1-ին կարգի բացասական արյունԱռողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն) 0 (I) rh- (1-ին կարգի բացասական արյուն):Ավելին20:4511.06.23 -
ՍպորտԱրթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում. World Challenge CupՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում:Ավելին20:3011.06.23