Լրահոս
2026-06-12
-
ՔաղաքականԽունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՍահմանադրությունը ոտնակոխ արած, հայություն պառակտած, իշխանություն զավթած, անվտանգություն վաճառած, տարածք հանձնած, մտքի տեռոր անող, Թուրքիայի նահանգային քյոխֆա դարձած, ընտրություն նկարած, դատարան ահաբեկած ու գրպանած, մեր արժանապատվության վրայով կրնկակոխ անցած, մարդասպան ու գլխակեր այս ավտորիտար ռեժիմը խոսում է սահմանադրական կարգի մասին։Ավելին20:0012.06.26 -
ԻրավականԴատարանն այս պահին քննում է Ալեն Ղեւոնդյանի խափանման միջոցի հարցը«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):Ավելին19:5212.06.26 -
ՔաղաքականԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար ՄելոյանԵթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»-ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի»,-գրել է նա։Ավելին19:4612.06.26 -
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»Բողոք ներկայացրել էր դատախազությունը՝ չընդունելով արդարացման վճիռը։ Թե՛ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար «խուլիգանության» մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։Ավելին19:4212.06.26 -
ՔաղաքականՏապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականներըԸնտրություններն ամբողջությամբ տապալված է համարում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը: Ըստ նրա՝ կեղծիքների պատճառով ո՛չ Նիկոլ Փաշինյանն է հաղթել, ո՛չ էլ ընդդիմությունը: Կարապետյանը ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտության է տեսնում:Ավելին19:3012.06.26 -
ՀասարակականՊատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ ՍրբազանԱստվածորդու մարդեղության խորհուրդը, իր ողջ փրկաբանական էությամբ հանդերձ, նաև հոգևոր բարձրագույն արժեքների սոցիալականացումն է` շոշափելիացումը` որպես նախաշավիղ և ուղեգիծ թե’ ամբողջական կյանքի, և թե’ հասարակական բոլոր ոլորտներում ծառայելով որպես հիմք բարոյագիտական հայացքների և վարքագծի ձևավորման գործում. «… Ինքն իրեն ունայնացրեց` աղքատացրեց` ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման դառնալով…» (Փիլիպ. 2:7):Ավելին19:2012.06.26 -
ՄիջազգայինԹրամփը հերքում է իրանական լրատվամիջոցների հրապարակած գործարքի նախագիծը«Պայմանները, որոնց արտահոսքը Իրանը կազմակերպել է կեղծ լրատվամիջոցների համար, որևէ կապ չունեն գրավոր ձևով համաձայնեցված պայմանների հետ», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ «Այն, ինչ նրանք ասել են, ներառյալ գործարքի առկայության մասին թույլ և խղճուկ հայտարարությունը, որևէ կապ չունի ճշմարտության հետ։ Նրանք շատ անազնիվ մարդիկ են։ Նրանց համար բարեխիղճ փոխգործակցություն հասկացություն գոյություն չունի», - կարծում է ԱՄՆ նախագահը։Ավելին19:1112.06.26 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է իրանական պետական IRNA գործակալությունը։ «Վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերությունը, որը դրսևորվել է վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր տարածաշրջանային և միջազգային ոլորտներում, համատեղ ջանքերի շնորհիվ կընդլայնվի բոլոր ոլորտներում և կզարգանա ու կխորանա երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով», - նշվում է հեռագրում։ Տոնը սահմանվել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի 1994 թվականի հունիսի 2-ի հրամանագրով։ Սկզբնապես այն կոչվում էր Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր, սակայն 2002 թվականի փետրվարի 1-ին ստացել է նոր անվանում՝ Ռուսաստանի օր։ Այն հանդիսանում է միասնության և իր երկրի համար հպարտության խորհրդանիշ։Ավելին19:0212.06.26 -
ՏնտեսականԲերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազըԱյսօրվանից Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Այդ սահմանափակումը նաև ծիրանին է վերաբերում, որի մթերումը հաշված օրերից պետք է սկսվեր: Եվրոպայում կվաճառվի՞ հայկական ծիրանը: Բերքաշատում այգեգործները չեն հավատում, թե իրենց բերքը կհասնի հին աշխարհամաս:Ավելին18:5712.06.26 -
ԻրավականԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պարտքը ստանալու նպատակով2024 թվականի նոյեմբերին հանցավոր կազմակերպության անդամներին, մասնավորապես՝ Գ.Ս.-ին և Ս.Գ.-ին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ Ա.Ս.-ն՝ իր կնոջ կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին և հունիսի 14-ին արտասահմանից ավտոմեքենա ներմուծելու նպատակով ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված 11 միլիոն 931 հազար 850 դրամը նշված ընկերության տնօրենից վերադարձնելու հարցով:Ավելին18:4512.06.26 -
ՄիջազգայինԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալԲրյուսելը դեռևս որոշում չի կայացրել՝ արդյո՞ք Հունգարիայի կողմից ապաարգելափակված 6,6 միլիարդ եվրոն «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» հատկացնել Կիևին՝ նոր սպառազինությունների ձեռքբերման համար, թե՞ այն ուղղել ԵՄ անդամ երկրներին՝ որպես հին մատակարարումների փոխհատուցում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «Ինչ վերաբերում է «Եվրոպական խաղաղության հիմնադրամին», ես այժմ մանրամասների մեջ չեմ խորանա, քանի որ քննարկումները շարունակվում են։ Ներկայումս ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն առաջարկում է, որ այդ միջոցներն օգտագործվեն անդամ երկրներին նախկինում կատարված սպառազինության մատակարարումների համար փոխհատուցելու, ինչպես նաև ԵՄ-ում զենքի նոր համատեղ գնումները ֆինանսավորելու նպատակով», - ասել է նա՝ խոստանալով շուտով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել։ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը 2023 թվականից արգելափակել էր «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համար գումարների հատկացումը, ինչը ԵՀ-ին և ԵՄ երկրներին ստիպել էր Կիևի ֆինանսավորման նոր մեխանիզմներ մշակել։ Պետեր Մայյարը, Օրբանին վարչապետի պաշտոնում փոխարինելուց հետո, հայտարարեց 6,6 միլիարդ եվրոյի օգտագործման վերաբերյալ Հունգարիայի վետոն հանելու մասին։ Սա Եվրահանձնաժողովի հետ ձեռք բերված գործարքի մաս էր կազմում՝ Բուդապեշտի համար 16,4 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորումն ապաարգելափակելու դիմաց, որոնք ԵՀ-ն հետևողականորեն արգելափակում էր վերջին վեց տարիների ընթացքում՝ Օրբանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Մայյարի հայտարարությունից հետո Ուկրաինան ակնկալում էր արագորեն ստանալ այդ գումարները՝ սպառազինությունների նոր ձեռքբերումների համար, սակայն ԵՄ երկրների մեծ մասը՝ Լեհաստանի գլխավորությամբ, պահանջեց այդ միջոցներն օգտագործել «ըստ նշանակության»։ 2022 թվականից «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» միջոցների նշանակությունը նախատեսում էր Ուկրաինային մատակարարված սպառազինությունների արժեքի մինչև 40%-ի փոխհատուցում ԵՄ երկրներին։ Կիևի համար խնդիրն այն է, որ եթե 2022 թվականին այս սխեման իրականում նպաստում էր Ուկրաինա նոր սպառազինությունների ներհոսքին, ապա այժմ այդ գումարների դիմաց բոլոր մատակարարումներն ավարտված են։ Այնուամենայնիվ, ԵՄ երկրները շարունակում են ակնկալել փոխհատուցումներ ապաարգելափակված գումարներից, որոնք նրանց անհրաժեշտ են բյուջեների դեֆիցիտի արագ աճի, էներգակիրների գների ճգնաժամի, ինչպես նաև ռազմական ծախսերն ավելացնելու իրավական պարտավորությունների պայմաններում։Ավելին18:3612.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լարվածությունն աճում է հետընտրական Հայաստանում. Պուտինին շնորհավորում է ՓաշինյանըՀայլուր 18։30 Լարվածությունն աճում է հետընտրական Հայաստանում. Պուտինին շնորհավորում է ՓաշինյանըԱվելին18:3012.06.26 -
ՍպորտԳոլ՝ պատերազմի դաշտում. պաղեստինցի ֆուտբոլիստը՝ մեծ խաղից դուրսՄեծ խաղից ավելի քան երեք տարի է՝ դուրս են մնացել պաղեստինցի ֆուտբոլիստները: Սակայն ֆուտբոլը շարունակում է ապրել նրանց մեջ, ովքեր դեռ երազելու ուժ ունեն: Մահմուդ Սալմիի կորստի և հույսի պատմությունը՝ մեր ռեպորտաժում:Ավելին18:2012.06.26 -
ՔաղաքականՀասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներինԵրբ 2025 թվականի դեկտեմբերին շինծու մեղադրանքով, քաղաքական պատվերով ձերբակալեցին Երեւանի պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սիրված դասախոս Խաչիկ Գալստյանին, Համալսարանում եւ ֆակուլտետում դասախոսներն ու ուսանողները լուռ էին։ Այս մասին գրել է է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։Ավելին18:1512.06.26 -
ԱշխարհԶանգվածային խափանումներ՝ Facebook, Instagram և Messenger հավելվածներումFacebook, Instagram և Messenger հավելվածներում զանգվածային խափանումներ են։Ավելին18:0612.06.26 -
ՔաղաքականՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ«Բազմիցս գրել եմ նախընտրական շրջանում, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավորությունն է, պատեհությունը: Շատերի համար թերեւս բարդ է դա ընկալելը: Բարդ է պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստացավ այնպիսի բովանդակություն 2020-ից հետո, որ նրա համար իշխանությունը պահելը հիմա ավելի դյուրին գործ է, քան իշխանությունից հեռանալը, իշխանությունը թողնելը:Ավելին18:0012.06.26 -
ՄիջազգայինԷրդողանը՝ տարածաշրջանային ճգնաժամերի և Թուրքիայի անվտանգության մասին«Մեր տարածաշրջանը և ամբողջ աշխարհը, թերևս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենավճռական իրադարձությունների ականատեսն են։ Մենք՝ որպես իշխող կուսակցություն, ձգտում ենք Թուրքիան հեռու պահել այդ կրակից։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մինչև մեկ ճգնաժամի լուծվելը՝ սկսվում է մեկ այլ ճգնաժամ։ Մենք ապրում ենք օրեր, երբ հրթիռների և ռումբերի ձայները խլացնում են երեխաների ճիչերը», - հայտարարել է նա հյուսիսարևմտյան Էդիրնե նահանգում բնակչության առջև ունեցած ելույթի ժամանակ։Ավելին17:5312.06.26 -
ՀասարակականՓլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածումԴեռ վերացված չեն Երևան-Սևան ավտոճանապարհին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած փլուզման հետևանքները: Տեղում աշխատող մասնագետները չեն բացառում, որ կայծակից հնարավոր էր այսպիսի փլուզում: Փրկարար ծառայությունը նախօրեին էր հայտնել 3 ավտոմեքենայի վնասվելու մասին, մեքենաները դեռ տեղում են: Երթևեկությունը շարունակում է մնալ մեկ գոտիով։Ավելին17:4912.06.26 -
ՀասարակականԳյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերըԳյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց 102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։Ավելին17:4612.06.26 -
ԻրավականՆախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում բազմիցս դատապարտված Ս․Ա.-ն, հանցավոր համաձայնության գալով երկու այլ անձանց հետ, 2025 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք են գործել Զովունի բնակավայրում գտնվող ընկերության վարչական շենք, որտեղ մետաղական լինգերի և պտուտակահանի գործադրմամբ բացելով աշխատասենյակներից մեկում տեղադրված մետաղական պահարանը՝ գաղտնի հափշտակել են 116 մլն ՀՀ դրամ, 10 հզր ԱՄՆ դոլար, որսորդական հրացան՝ իր փամփուշտներով, որից հետո ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից։ Նախաքննության ընթացքում առաջ քաշված մի շարք վարկածների ստուգման արդյունքում, հավաքված ապացույցներով, այդ թվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց կողմից դեպքի վայրում թողնված մետաղական լինգերից և պտուտակահանից վերցված նմուշների դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել է նշված գողությանը Ս․Ա․-ի մասնակցության հանգամանքը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության միջոց ծառայած ավտոմեքենան: Բացի այդ, իրականացված քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև 2022 թվականի հունիսի 11-ին Արմավիր քաղաքի ավտոտեխսպասարկման կայանից 1 մլն 265 հզր ՀՀ դրամ գումարի չափով գողության դեպքին Ս.Ա.-ի առնչության վերաբերյալ: Ս․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր հափշտակելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելադրվել է Ս.Ա.-ի ողջ գույքը, այդ թվում՝ հանցագործության կատարումից անմիջապես հետո նրա կողմից Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում ձեռք բերված բնակարանը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3412.06.26