Լրահոս

2026-06-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    09:30
    13.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
    Տարածված կարծիք կար, թե Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները, որոնք եկել էին հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու, ուղարկվել են կա՛մ Ռուսաստանի իշխանությունների կողմից, կա՛մ եկել են ընդդիմության ջանքերով եւ նրան ընտրելու համար։
    09:25
    13.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
    Գերտերության կողմից դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքների մերժումը երբեք սոսկ իրավական գնահատական կամ դիվանագիտական դիրքորոշում չէ։ Միջազգային հարաբերությունների պատմությունն ու արդի աշխարհաքաղաքական տրամաբանությունը փաստում են, որ նման քայլը բացահայտ քաղաքական պատերազմի մեկնարկ է, որի վերջնանպատակը տվյալ երկրում ռեժիմի փոփոխությունն է կամ նրան կապիտուլ յացիայի ենթարկելը։ Եթե դիտարկենք այս սցենարը մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկրի նկատմամբ, ապա հետևանքները կունենան կասկադային էֆեկտ՝ հարվածելով պետականության բոլոր կենսական հանգույցներին։
    09:20
    13.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»
    Օրերս ադրբեջանական AzerGold ընկերությունը ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրի՝ 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, ըստ որոնց, հանքավայրի մնացորդային կորզվող պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի: Խոսքը մոտ 4 մլրդ դոլարից ավելի արժողությամբ պաշարի մասին է: Ավելին, ընկերությունում հայտարարել են, որ շարունակում են հետախուզումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տեղամասերում՝ ռեսուրսային բազան մեծացնելու նպատակով։
    09:15
    13.06.26
    Ավելին
2026-06-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
    «Մենք այս հարցի շուրջ շատ լավ խորհրդակցություններ ենք անցկացրել Օմանի հետ և լավ արդյունքների ենք հասել։ Շուտով մենք կունենանք համատեղ հայտարարություն և կներկայացվի Օմանի հետ կոնկրետ ծրագիր Հորմուզի նեղուցի վերաբերյալ», - ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։ Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը երբեք չի վերադառնա նախապատերազմյան դարաշրջանին։ «Շատ տարիներ այս ջրային ուղին բաց է եղել բոլոր նավերի համար։ Իրանը և Օմանը ապահովել են դրա անվտանգությունը և ծառայություններ մատուցել։ Մինչ այժմ բոլոր ծառայությունները անվճար են եղել։ Սակայն ապագայում Հորմուզի նեղուցի կառավարումը այնպիսին չի լինի, ինչպես նախկինում էր», - նշել է իրանական ԱԳՆ ղեկավարը։
    23:56
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանում ակնհայտ մեծ ուրախություն է տիրում․ Ռոբերտ Քոչարյան
    Նրանք դեռ հույս ունեն, որ անկլավները կստանան, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։
    23:52
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
    Իսրայելը բոլոր ուժերով փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Այս համաձայնագիրն ունի թշնամիներ, և նրանց գլխին կանգնած է սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.)։ Համաձայնագիրը տապալելու սիոնիստական ռեժիմի փորձերի մանրամասների մասին ես ավելի ուշ կպատմեմ։ Եթե հիմա սկսենք մանրամասների մեջ խորանալ, դա կհանգեցնի լարվածության և վտանգի տակ կդնի համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստատեսության եթերում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը երբեք այնքան մոտ չեն եղել հուշագրի ստորագրմանը, որը պետք է վերջ դնի հակամարտությանը։
    23:42
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
    «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման առաջմղմանը։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ տևական խաղաղությունը ճանապարհ կհարթի ռուս ժողովրդի համար ավելի բարեկեցիկ ապագայի, ինչպես նաև մեր երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար», - հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
    23:36
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տեխնիկական անսարքություն՝ Հռոմի պապի ինքնաթիռում
    Պապի ինքնաթիռը Տեներիֆեի միջազգային օդանավակայանից դուրս է թռել տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20:08-ին)։ Հռոմ ժամանումը նախատեսված է ժամը 23:00-ին (շաբաթ օրվա Մոսկվայի ժամանակով՝ 00:00-ին)։ Պոնտիֆիկոսին ուղեկցող լրագրողները հայտնել են, որ Հռոմի պապ Լևոնն իր ինքնաթիռում անցկացրել է ավելի քան մեկ ժամ, որից հետո իջել է այնտեղից՝ թագավոր Ֆիլիպի ուղեկցությամբ։ Չվերթի հրամանատարը, որին մեջբերում է Corriere della Sera-ն, հայտնել է օդանավի համակարգերից մեկի հետ կապված խնդրի մասին։
    23:26
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
    Մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
    23:21
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեմ կարծում, որ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել․ Ռոբերտ Քոչարյան
    «5-րդ ալիք», News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրոդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    23:15
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար․ Քոչարյան
    Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Մանդատները վերցնելու հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ խորհրդակցելով այլ ընդդիմադիր ուժերի հետ։
    23:02
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
    Ծննդյան օրն էլ շնորհավորեց, բայց երեք ժամ հետո Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց։
    22:56
    12.06.26
    Ավելին
  • Միջազգային
    Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
    Կիևը դրոնային լայնածավալ հարվածներով փչացրել է Ռուսաստանի տոնը: Այսօր Դաշնության օրն է նշում Մոսկվան, բայց ինչպես մայրաքաղաք, այնպես էլ մի շարք շրջաններ ուկրաինական հարվածային անօդաչուներ են հասել: Ըստ ռուսական աղբյուրների՝ նավթաքիմիական մի համալիր և մի նավթավերամշակման գործարան են եղել Ուկրաինայի թիրախում: Վնասվել է նաև քիմիական մի գործարան:
    22:50
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
    «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և ամերիկացի բանակցողների հետ։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ», - հայտնել է զրուցակիցը։ Աղբյուրը հավելել է, որ «Ֆիդանը հույս է հայտնել բանակցային գործընթացի շուտափույթ ավարտի և կայուն խաղաղության հաստատման կապակցությամբ»։ Նա նաև հավելել է, որ «Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին։
    22:45
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
    Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456 քվեն նվազել է 11-ով
    22:32
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
    «Նրա նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»,- նշել է պաշտպանը:
    22:25
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
    Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (հղումը կդնեմ մեկնաբանություններում)։ Դե, ինչպես նաև՝ սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։ Վերջապես այլևս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ է լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը։ Եվ մինչև գա ազատման հրամանս՝ փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս՝ ԵՊՀ ԻՄ, պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից. դա իմ թույլ կողմն է։ (Էնդ ֆայնըլի... աուը թվելվ փոյնթս գոու թու... ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! 🇦🇱✨ (Անգլերենս՝ եվրատեսիլյան մակարդակի))։ Պարտադիր պայման՝ ինձ չպետք է ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ
    22:16
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք շատ ենք կախված ռուսական շուկայից․ Փաշինյանի հայտարարությունները հերթական հեքիաթներն են․ Քոչարյան
    «Եվրոպական շուկան շատ ծանր շուկա է, և այդ շուկայում տեղավորվելու համար հսկայական ծախսեր են անհրաժեշտ անել հենց առաջին հերթին Հայաստանում։ Եվ սուբսիդավորման աստիճանը պետք է բոլորովին ուրիշ մակարդակի բերեն։ Այդ փողերը Հայաստանը չունի։
    22:09
    12.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
    Այս մասին հրապարակված տեսանյութին կից գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
    21:59
    12.06.26
    Ավելին