Լրահոս
2026-03-28
-
ՀասարակականՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել էՄարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։ Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։Ավելին14:0028.03.26 -
ՄիջազգայինԽերսոնում պայթյուններ են որոտացելԽերսոնի մարզը Ռուսաստանի տարածաշրջան է՝ տեղակայված Դնեպրի ստորին հոսանքում, որը ողողվում է Ազովի և Սև ծովերով: Մարզը ՌԴ կազմի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Խերսոնի մարզի մի մասը՝ Դնեպրի աջափնյակում, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։Ավելին13:4928.03.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:Ավելին13:4528.03.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի անդամները փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի մարզ այցելության ընթացքում փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում։Ավելին13:3228.03.26 -
ՄիջազգայինԻրաքի օդային տարածքը փակ կմնա մինչև ամսվա վերջ«Օդային տարածքը փակ կմնա, կողմնորոշիչ, մինչև երեքշաբթի՝ մարտի 31-ը, համաշխարհային ժամանակով ժամը 09:00-ն (Երևանի ժամանակով՝ 13:00-ն)», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ Իրաքի երկինքը փակվել էր փետրվարի 28-ի առաջին կեսին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով:Ավելին13:1628.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում` ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:0028.03.26 -
ՔաղաքականՆարեկ Կարապետյանը հայտարարել է ընտրություններին այլ նոր ուժերի հետ դաշինքով մասնակցելու մասինԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին12:4628.03.26 -
ԻրավականԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը պետական դավաճանություն չի կատարել, նրան այլ հոդվածով են մեղավոր ճանաչելԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:Ավելին12:3828.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կիթառ են նվագել ու գույքը այրել. նոր մանրամասներ՝ «Կանազի» հրդեհի գործովՀայլուր 12։30 Կիթառ են նվագել ու գույքը այրել. նոր մանրամասներ՝ «Կանազի» հրդեհի գործովԱվելին12:3028.03.26 -
ՄիջազգայինԳերմանիայի կանցլերը ծաղրել է Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու Մակրոնի ծրագրերը«Դե, Ֆրանսիան «ծրագրում է», և դա միշտ մի փոքր ավելի հոյակապ է հնչում, քան լինում է իրականում։ Ֆրանսիան ունի մեկ ավիակիր՝ քիչ թե շատ աշխատանքային վիճակում։ Այն հիմա ուղարկել են Միջերկրական ծով։ Ասենք այսպես՝ խաղաղություն ապահովելու մեր իրական հնարավորությունները, հավանաբար, կլինեին միայն համատեղ ջանքերի դեպքում»,- ասել է Մերցը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ Մարտի սկզբին Մակրոնը հայտարարել էր «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը Կիպրոսի ափեր տեղափոխելու ծրագրերի մասին՝ Մերձավոր Արևելքում դաշնակից ուժերին պաշտպանելու համար։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։Ավելին12:1528.03.26 -
ՀայաստանԱրդյոք քաղաքացին իրավունք ունի՞ վիրավորել երկրի ղեկավարինԵրեկ շուրջ մեկ տասնյակ հատուկջոկատայինների կողմից իր տնից ձերբակալվել է ակտիվիստ Միքայել Մարգարյանը: Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, սակայն իրականում նրա միակ «մեղքը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյելն է: Քաղաքացին Սիմոնյանին հայհոյեց այն բանի համար, որ ԱԺ նախագահը վիրավորել էր քաղաքացու հորը՝ «Արա-ն պապադ ա» ասելով, իսկ հետո հայհոյանքին հայհոյանքով էր պատասխանել՝ «գնա * լավդ»,- ասել էր Սիմոնյանը, սակայն ԱԺ նախագահը որևէ պատասխանատվության չենթարկվեց, նրա հայհոյանքը խուլիգանություն չորակվեց: Մարգարյանի ձերբակալությունը իշխանության որոշ ներկայացուցիչներ ու նրանց աջակիցներ արդարացնում էին նրանով, թե «երկրի ղեկավարին հայհոյել չի կարելի»: Իրականում «ԵՄ-ի հետ մերձեցող» իշխանականներն ու նրանց փոքրաթիվ աջակիցները տեղյակ չեն, որ եվրոպական իրավունքը հակառակն է ասում, որ քաղաքացին կարող է նույնիսկ շատ ծանր վիրավորել երկրի ղեկավարին: Այս առումով կան ՄԻԵԴ մի քանի վճիռներ, քննարկենք դրանցից մեկը: «Eon v. France» գործի բովանդակությունը հեևյալն է. Ֆրանսիայի նախագահի՝ Նիկոլաս Սարկոզիի այցի ժամանակ ակտիվիստը պահել էր պաստառ՝ «Casse toi pov’con» («Քաշվիր, ապուշ»)։ Սա հենց նախագահի կողմից նախկինում օգտագործված արտահայտության կրկնությունն էր։ Արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշումը): Հայհոյանքի դեպքում գործը հարուցում են խուլիգանության հոդվածով: Արդյունքում եվրոպական իրավունքը հստակ սահմանում է, որ պաշտոնյաները պետք է չափազանց հանդուժող լինեն սուր քննադատության, նույնիսկ վիրավորանքների նկատմամբ, քանի որ դա նրանց պաշտոնի գինն է: Կորյուն ՍիմոնյանԱվելին12:0028.03.26 -
ՄիջազգայինԻրանի հետ հակամարտությունը կտևի ևս 2-4 շաբաթ․ ՌուբիոՌուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ լուրջ բանակցություններ սկսելուն։ Նա հավելել է, որ առայժմ ամերիկացիները Թեհրանի հետ շարունակում են հաղորդակցվել միջնորդների միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Մարտի 11-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը, տեղափոխել որևէ նավթային բեռ, որն առնչություն ունի Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների հետ։Ավելին11:4528.03.26 -
ՄիջազգայինԹրամփն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին, հայտարարել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով։ «Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և սա պետք է լիներ ամենահեշտերից մեկը, սակայն նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ատելությունը հասել է պիկին (գագաթնակետին)»,-ասել է նա։ Թրամփը հավելել է, որ դա որևէ լավ բանի չի հանգեցնի։ Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս զարմանք է հայտնել առ այն, որ կիևյան վարչակարգի ղեկավարը չի ցանկանում համաձայնագիր կնքել հակամարտությունն ավարտելու համար։ Ռուսաստանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման որոնման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում երկու առաջնորդների ձեռք բերած փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության հիմնապատճառների վերացումը՝ ի դեմս իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների։Ավելին11:3928.03.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.03.2026Մամուլի տեսություն 28.03.2026Ավելին11:3528.03.26 -
ՄիջազգայինԱմերիկյան ռազմակայանը թիրախավորվել է Իրանի կողմից. ոչնչացվել է վառելիքալիցքավորող ինքնաթիռ«Անցած գիշեր Էլ-Խարջում (Սաուդյան Արաբիա) ամերիկյան զորքերի տեղակայման վայրը դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության թիրախ։ Այս հաջողված գործողության ընթացքում մեկ վառելիքալիցքավորող ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ երեք այլ ինքնաթիռներ ստացել են վնասվածքներ և շարքից դուրս են եկել»,- մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը նրա հայտարարությունը։Ավելին11:2728.03.26 -
ՀասարակականԱդրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի. Sputnik Արմենիա«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։Ավելին11:1728.03.26 -
ՄիջազգայինԱմերիկյան F-16 կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան ԱրաբիայումԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ի իր էջում հաստատել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքի բազաներից մեկում՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողության շրջանակում իրականացրած մարտական թռիչքից հետո, սակայն մանրամասներ չի հաղորդել:Ավելին11:0528.03.26 -
ՀասարակականՎթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում․ կա վիրավnրԵրեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ա․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Lada Priora»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին11:0028.03.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:Ավելին10:5028.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․71 դրամ:Ավելին10:4528.03.26